Ի՞նչ է նշանակում ներել: hogevor qarozner, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Ի՞նչ է նշանակում ներել
Ներել նշանակում է նայել Խաչյալին, որը ավելի բարձր է վրեժ լուծելու կամ արդարությամբ հատուցելու սահմաններից: Եթե Աստված արդարությամբ հատուցեր իրեն խաչողներին, կամ վրեժխնդիր լիներ փշե պսակ դնողներին, անշուշտ սխալ չէր լինի: Սակայն Նա ավելի վեր մնաց, որպեսզի մենք հետևենք Իր օրինակին ներելու մասին մտածելիս: Երբ Տիրոջն ունենաք որպես օրինակ, ամեն ինչ հետտ կլինի հաղթահարել, հատկապես ներել ի սեր Աստծո: Իրապես ներելը ավելի վեհ է, քան արդարացիորեն հակահարված տալը… Աստված ի սեր մարդկանց ներեց ամեն անպատվություն, ծաղր, ապտակ և ամենասարսափելին`խաչվելը: Նրա նպատակը վեր էր իր տառապանքից: Այսպես էլ թող մերը լինի Տիրոջ կամքի համաձայն և իր զորությամբ միայն: