Հայ Առաքելական եկեղեցին այսօր հիշում է սուրբ Տրդատ թագավորի, նրա կնոջ` Աշխենի և նրա քրոջ`
Խոսրովիդուխտի հիշատակության օրը: Հետևաբար գեղեցիկ սովորության համաձայն շնորհավորում եմ անվանակից
հայրենակիցներիս իրենց անվանակոչության օրվա առթիվ, հայցելով սուրբերի բարեխոսությունը նրանց կյանքից ներս,
նրանց հավատքի մեջ և նրանց գործերում: Օգտվելով առիթից նաև ցանկանում եմ հիշեցնել բոլոր նրանց, որոնք դեռ նոր պետք
է մկրտվեն, կամ իրենց երեխաներին պետք է տանեն մկրտության, թող ուշադիր լինեն իրենց տրված նոր`հոգևոր անունների նկատմամբ:
Եկեղեցու Սուրբ Ավազանից ծնվելուց հետո նրանք ստանում են հոգևոր անուններ, որոնք մեզ հիշեցնում են քրիստոնեության համար նահատակված սրբերին:
Այս գեղեցիկ բարեպաշտական սովորությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրիս տեղեկանալ իր անվանակից սրբի կյանքին ու վարքին,
ինչը կօգնի ժամանակի ընթացքում նմանվել սրբին ի սեր Քրիստոս, որի համար նահատակվեցին նրանք: Իսկ մենք խաղաղ պայմաններում ուղղակի պարտավոր ենք հիշել,
հարգել, նմանվել և գնալ ընդառաջ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ում վայել է փառքը հավիտյանս հավիտենից: