ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
1. Եղիր սթափ հավատացյալ քաղաքացի` բանական, ոչ թե զգացական, շեշտը դնելով խոնարհության վրա:
2. Եղիր տեղեկացված և զինված Աստծո զորավոր խոսքի զենքով, շեշտը դնելով սիրո վրա:
3. Եղիր պատրաստակամ` տալու, և ոչ ակնկալելու, շերտը դնելով նպատակի վրա:
4. Աներկբա եղիր հավատքիդ մեջ հույսով, շեշտը դնելով Տէր Հիսուս Քրիստոսի խոստման վրա, թե`ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը, և թե ես հաղթեցի աշխարհին:
5. Կյանքիդ սանձը ձեռքումդ պահիր, շեշտը դնելով վերջնական նպատակի` Տիրոջ հետ հանդիպելու բաղձալի օրվա վրա, միայն հավատով:
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 2.12-24
12 Բոլոր նրանք, որ մեղանչեցին առանց օրէնք ունենալու, առանց օրէնքի էլ կկորչեն. իսկ նրանք, որ օրէնք ունենալով մեղանչեցին, օրէնքով էլ կդատուեն 13 (որովհետեւ օրէնքը լսողները չեն, որ արդար են Աստծոյ առաջ, այլ օրէնքը կատարողները պիտի արդարացուեն: 14 Եւ ուրեմն հեթանոսները, որ օրէնք չունեն, բնականօրէն են օրէնքի գործերը կատարում. նրանք, օրէնք չունենալով, իրենք իրենց համար իսկ օրէնք են: 15 Նրանք ցոյց են տալիս, որ Աստծոյ օրէնքի պահանջները գրուած են իրենց սրտերում՝ իրենց խղճի վկայութեամբ եւ իրենց խորհուրդների մէջ միմեանց մեղադրելով կամ արդարացնելով), 16 այն օրը, երբ Աստուած պիտի դատի մարդկանց գաղտնի գործերը, ըստ իմ աւետարանի, Յիսուս Քրիստոսի միջոցով: 17 Ահա եւ դու, որ հրեայ ես կոչւում եւ յենուել ես օրէնքին ու պարծենում ես Աստծով, 18 դու, որ գիտես նրա կամքը եւ ընտրում ես բարին ու կրթուած ես ըստ օրէնքի, 19 դու, որ վստահ ես քո անձի վրայ՝ առաջնորդ լինելու կոյրերին, լոյս՝ խաւարի մէջ եղողներին, 20 խրատող՝ անմիտներին, ուսուցիչ՝ մանուկներին, քանի որ վստահ ես, թէ ունես օրէնքի մէջ գիտութեան եւ ճշմարտութեան կատարեալ պատկերացումը… 21 Իսկ արդ, դու, որ ուսուցանում ես ընկերոջդ, ինքդ քեզ չես ուսուցանում. քարոզում ես չգողանալ, գողանում ես. 22 ասում ես չշնանալ, շնանում ես. գարշում ես մեհեաններից, տաճարներն ես կողոպտում. 23 օրէնքով պարծենում ես, օրէնքը խախտելով Աստծուն ես անարգում. 24 որովհետեւ Աստծոյ անունը ձեր պատճառով հեթանոսների մէջ հայհոյւում է, ինչպէս որ գրուած էլ է: