«Մահուան ու դժոխքի փականքները»։

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

«Մահուան ու դժոխքի փականքները»։

Geplaatst door Der Armen Melkonian op Dinsdag 7 mei 2019

Հոգևոր քարոզներ 2019

Ի՞նչ է հորդորում Հիսուս Քրիստոս եկեղեցիներին, ամեն անգամ հիշատակելով, թե Ես գիտեմ քո գործերը...
Հիսուս Քրիստոսի առաջին և վերջին պատվերը, որ տվեց մարդկությանը` ապաշխարությունն է:
Մինչև մարդ արարածը մեղքի գիտակցություն և զղջման անհրաժեշտություն չունենա, առաջ չի գնա հոգևոր կյանքում:
Աստվածաշնչի առաջին` Ծննդոց գրքում գրված է.
«Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերէք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք»։
Իսկ վերջին` Հայտնության Գրքում գրված է.
«Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին.  ով յաղթի, ես նրան թոյլ կը տամ ուտելու կեանքի ծառից, որ գտնւում է Աստծու դրախտի մէջ»։
Այս առաջին գրքից մինչև վերջին գիրքը Աստված սովորեցնում է մարդուն և հիշեցնում, որ գալու է մի օր և այդ օրը լինելու է համբերության վերջին օրը և Աստված գալու է պահանջելու այն, ինչը սովորեցրել է դարերով: Ընդ որում այդ ուսուցման համար առաքել է միլիոնավոր մարդկանց, որպեսզի բացատրեն անհասկանալի բաները:
Յիշի՛ր այժմ որտեղի՛ց որ ընկար, ապաշխարի՛ր եւ քո նախկին գործերն արա՛, ապա թէ ոչ ես իսկոյն կը գամ եւ կը շարժեմ քո աշտանակներն իրենց տեղերից, եթէ չապաշխարես։ Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, ես նրան թոյլ կը տամ ուտելու կեանքի ծառից, որ գտնւում է Աստծու դրախտի մէջ»։
Մենք իրավունք չունենք չհավատալ այն մարդկանց վկայությանը որոնք հավատալով, տեսնելով նահատակվեցին իրենց հավատի համար: 
Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ: Ա.Պետրոս 1:17

Օրվա ընթերցվածք.

Պետրոս առաքյալի Ա թուղթը 2.18-25

18 Ծառանե՛ր, ամէն ինչում երկիւղով հնազանդ եղէք տէրերին՝ ոչ միայն բարիներին ու հեզաբարոներին, այլեւ դաժաններին, 19 քանի որ Աստծուց է այն շնորհը, երբ մէկը յանիրաւի վիշտ է կրում բարի խղճով. 20 քանզի ի՞նչ երախտիք կունենաք, եթէ մեղանչելուց յետոյ տանջուէք ու համբերէք: Իսկ եթէ բարիք գործէք եւ չարչարուէք ու համբերէք, այդ շնորհ է Աստծոյ մօտ. 21 որովհետեւ այդ բանի համար իսկ կոչուեցիք, քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռաւ եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք. 22 նա, որ մեղք չգործեց, եւ նրա բերանում նենգութիւնը տեղ չգտաւ. 23 նա, որ նախատուելով՝ փոխարէնը չնախատեց, չարչարուելով՝ չսպառնաց, այլ յանձնուեց արդարութեամբ Դատողին. 24 նա, որ մեր մեղքերը իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրայ, որպէսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարութեան համար. նա, որի վէրքերով բժշկուեցիք դուք: 25 Մոլորեալ ոչխարների պէս էիք, իսկ այժմ դարձաք դէպի ձեր հոգիների Հովիւը եւ Տեսուչը: