Առակ շնության մասին.

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-karozner-85/

Հոգևոր քարոզներ 2018

Առակ շնության մասին.
Մի միայնակյաց բնակվում էր մի գյուղի մոտ և գյուղում նա սիրեց մի աղջիկ և բազում ժամանակ նրա հետ շնանում էր պոռնկությամբ:
Եվ գյուղի տանուտերն ուներ մի գամփռ շուն, որ խիստ պահող շուն էր և ամբողջ գյուղը պահում էր:
Մի գիշեր միայնակյացը եկավ, որ շնանա այն կնոջ հետ և գյուղի եզրին նրան հանդիպեց տանուտերի շունը
և հարձակեց նրա վրա և նրան կծեց և արյունը ճապաղ արեց և շատ վերքեր արեց և նեղելով նրան քշեց այդտեղից:
Եվ միայնակյացը լալով և արյունաթաթախ մտավ խուցը և դուռը փակեց, զղջաց և չոքեց աղոթքի, լաց եղավ
և կուրծքը ծեծելով ասաց. «Աստված, բազում ժամանակ է, որ շնացա և չվախեցա քո դատաստանից և ոչ
դառն դժոխքից զարհուրեցի, բայց այս գիշեր զարհուրեցի մի գամփռ շնից և չկարողացա շնություն անել»:
Առակների հավաքածու գրքից
Մենք էլ մեր գործերի մեջ ենք նույն կերպ վարվում: Երբ մեղանչում ենք, ավելի շատ վախենում ենք մարդկանց աչքերից,
նրանց դիտողություններից, քան Աստծո պատվիրաններից ու պատգամներից, և առավել կարևոր` Նրա Ամենատես աչքից:

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Մարկոսի 10.17-23
Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը, առաջ վազելով, ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»:  Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած:  Պատուիրանները գիտես. մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, պատուի՛ր քո հօրն ու մօրը»: Նա պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բոլորն իմ մանկութիւնից ի վեր արել եմ. արդ, ի՞նչ եմ պակաս թողել»:  Եւ Յիսուս, նրան նայելով, սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէկ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր, ինչ որ ունես, ու աղքատների՛ն տուր եւ երկնքում գանձեր կունենաս. եւ վերցրո՛ւ խաչդ եւ արի՛ իմ յետեւից»:  Եւ մարդը, այդ խօսքից խոժոռուած, գնաց տրտում, որովհետեւ շատ հարուստ էր:  Եւ Յիսուս, այս կողմ այն կողմ նայելով, ասաց իր աշակերտներին. «Ինչքա՜ն դժուարին է Աստծոյ արքայութիւն մտնել նրանց համար, որ հարստութիւն ունեն»: