Մարդը ոչինչ չի կարող անել առանց Աստծու օգնության.

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-karozner-85/

Հոգևոր քարոզներ 2018

Մարդը ոչինչ չի կարող անել առանց Աստծու օգնության
Կան իրողություններ, որոնք վեր են մեր իմացությունից. դրանք չափազանց մեծ են և անըմբռնելի մեր մտքի տկարության և սահմանափակության պատճառով: Միայն Աստծու բազմազան և միաժամանակ անսահմանափակ շնորհը, որը, ըստ նրա ծրագրի, գալիս հասնում է մեզ Քրիստոսի միջնորդությամբ և Սուրբ Հոգու ներգործությամբ, թույլ է տալիս մեզ դրանք ըմբռնել: Հիրավի, մարդու համար անհնար է հասնել այն Իմաստությանը, որն ստեղծել է ամեն ինչ, (որովհետև, ըստ Դավթի, Աստված ամեն բան ստեղծել է իմաստությամբ (Սաղմ. 104:24): Անկարելին կարելի է դառնում մեր Տեր Հիսուս Քրիստոսով, «որը մեզ համար եղավ Աստծուց եկած իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն»: Արդարև, ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու ծրագիրը: Ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ի՛նչ է կամենում Տերը: Մարդկանց մտածումներն անստույգ են, իսկ ծրագրերն`անհաստատ: Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, Իսկ հողեղեն այս վրանը ծանրացնում միտքը բազում
հոգսերով: Դժվարությամբ ենք հասկանում, ինչ որ տեղի է ունենում երկրի վրա, Իսկ ո՞վ կարող է քննել այն, ինչ գտնվում է երկնքում: (Իմաստ., 9:13 -16):
 
Ո՞վ կկարողանա ժխտել, որ մարդու համար անհնար է զննել երկինքը: Բայց անկարելին կարելի է դառնում Աստծու անչափելի շնորհով: Նա, ով հափշտակվեց մինչև երրորդ երկինք, անկասկած հետազոտեց երկնային այդ երեք ոլորտները, քանի որ նա լսեց այնպիսի «անպատում խոսքեր, որ մարդուն արտոնված չէ դրանք կրկնել (Բ Կորնթ.12:4):
Ո՞վ կհամարձակվի ասել, թե մարդը կարող է թափանցել Աստծու ծրագրերի մեջ: Եվ սակայն Աստված այդ կարողությունը մեզ շնորհում է Քրիստոսով` Տիրոջ կամքով: Փրկիչը չի կամենում միայն մարդկանց ուսուցիչը լինել, այլ նաև դառնալ բարեկամը նրանց, որոնց Տերն էր նախապես: Նկատի ունենանք, որ «ոչ ոք չգիտե, թե ի՛նչ կա մարդու մեջ, եթե ոչ` մարդու հոգին, որ նրա մեջ է: Նույնպես ոչ ոք չգիտե, թե ի՛նչ կա Աստծու մեջ, եթե ոչ` Աստծու Հոգին (Ա Կորնթ.2:11):
Ուրեմն, եթե ոչ ոք չգիտե Աստծուն բացի Աստծու Հոգուց, ապա մարդու համար անհնար է գիտենալ, թե ի՛նչ են Աստծու խորհուրդները: Մտածի՛ր, թե դա ինչպե՛ս կարող է դառնալ իրագործելի: «Ինչ վերաբերում է մեզ, - ասում է Առաքյալը, - մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն Հոգին, որ գալիս է Աստծուց, որպեսզի ճանաչենք այն շնորհները, որ Աստված տվեց մեզ: Եվ մենք
այդ մասին խոսում ենք մի լեզվով, որ մարդկային իմացությունից չէ, այլ մեզ ուսուցված է Հոգուց»:
Միգուցե ինքներդ հարցնեք ձեզ, թե ինչո՛ւ, առաջադրելով ձեզ հետ խոսել աղոթքի մասին, այս ներածականում սկսում եմ հիշեցնել ձեզ, որ այն, ինչ անկարելի է մարդուս համար, դառնում է կարելի Աստծու շնորհով: Ինձ թվում է, որ մեր տկար անձի համար անկարելի համարվող առաջադրանքներից մեկն է բանիմացությամբ խոսել և հստակորեն ցույց տալ, թե ինչո՛ւ և ինչպե՛ս պետք է
աղոթել, թե աղոթքի մեջ ինչ է հարմար ասել Աստծուն, և որո՛նք են նպաստավոր պայմաններն աղոթքի համար:
 
Առաքյալն ինքը, վախենալով, որ իր հայտնությունների մեծությունը կարող է ավելի բարձր համարում առաջ բերել իր մասին, քան ինչ որ տեսնում են իր մեջ կամ լսում իրենից, չէր վարանում հայտարարել, որ ինքը չգիտեր, թե ինչպե՛ս պետք է աղոթել (Բ. Կորնթ., 12:6): «Մենք աղոթում ենք, - ասում է նա - և չգիտենք, թե ինչպե՛ս արժան է աղոթել» (Հռոմ., 8:26): Արդարև, բավական չէ աղոթելը, պետք է աղոթենք «ինչպես արժան է աղոթել», և խնդրենք, ինչ որ պետք է մեզ: Գիտենալով հանդերձ, թե ի՛նչ պետք է խնդրենք, միշտ մեզ պակասում է էական մի տարր, այլապես
մենք չենք աղոթում ինչպես պետք է:
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ` ՈՐՈԳԻՆԵՍ

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Մատթեոսի 21.12-17
Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները:  Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»:  Տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր Յիսուսին մօտեցան, եւ նա բժշկեց նրանց:  Երբ քահանայապետներն ու օրէնսգէտները տեսան այն սքանչելիքները, որ նա արեց, եւ մանուկներին, որ տաճարի մէջ աղաղակում էին ու ասում՝ «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն», բարկացան.  եւ ասացին նրան. «Լսո՞ւմ ես՝ դրանք ինչ են ասում»: Յիսուս նրանց ասաց. «Այո՛, դուք չէ՞ք կարդացել, թէ՝ երեխաների ու ծծկերների բերանով օրհնութիւն կատարեցիր»:  Եւ նրանց թողնելով՝ ելաւ քաղաքից դուրս՝ դէպի Բեթանիա. եւ այնտեղ գիշերեց: