Շիտակ խոսենք նախ ինքներս և չնեղանանք շիտակ խոսքից:

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-karozner-85/

Հոգևոր քարոզներ 2018

Շիտակ խոսենք նախ ինքներս և չնեղանանք շիտակ խոսքից:
Քրիստոնյան զուր չի ստացել հորդոր անմիջապես Հիսուս Քրիստոսիից, թե «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք։ Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի»։
 
Որպեսզի մենք տեսնենք մեր սխալը, պետք է համեմատվելու բան ունենանք, ընդ որում անսխալ և կատարյալ մի բան, որի հետ կարող ենք համեմատվել: Իսկ մենք գիտենք, որ միակ անսխալ և Կատարյալը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, և Իր շնչով գրված Ավետարանը: Երբ մենք գիտենք միայն Աստծու անունը և չենք կարդացել Աստվածաշունչը, ուրեմն պարտավոր ենք լսել այն մարդկանց, որոնք գիտակ են Աստվածաշնչի և մեկնում են այդ հանրահռչակ գիրքը: Աշխարհում ամենաթանկ բանը մարդկության փրկությունն է, որը կատարվեց Հիսուս Քրիստոսի թափած անմեղ արյունով.
Սակայն փրկությունը ժառանգաբար չի անցնում, այլ յուրաքանչյուրի զղջումի միջոցով է, որ պիտի կատարվի: Մտահոգվենք հենց այս պահից, և հոգ տանենք յուրաքանչյուրս գոնե մեր անձի փրկության համար, որ վաղը չասենք «ի՞նչու»:
 
Մենք հաճախ ենք գործածում խիղճ բառը տեղին, երբեմն էլ անտեղի:
Խիղճս հանգստացավ, Խիղճս ինձ հանգիստ չի տալիս. Խիղճ ունի, խիղճ չունի. Անխիղճ, Խղճիս վրա ազդեց, և այլն և այլն...
Մենք շատ ենք լսում, որ ասում են գնացի գերեզման, խիղճս հանգստացավ, կամ Մտնում եմ եկեղեցի խիղճս հանգստանում է:
Իրականում խիղճը մեր ներքին դատավորն է, զարթուցիչ է, որը ահազանգում է տագնապի դեպքում: Օրինակ կարո՞ղ է խիղճը հանգիստ լինել գերեզմանում առանց աղոթքի:
Թաղումը կազմակերպել, վերջին շքեղություններով առանց քահանայի աղոթքի:
Այս պարագայում Աստծուն ենք խաբո՞ւմ, ննջեցյալի՞ն, մե՞զ,  թե՞ շրջապատի մարդկանց աչքերին բարեպաշտ ենք երևում:  Խաչքար, լավ հաց, շքեղ մեքենա: Այս բոլորը արեցինք ձևի համար իսկ ննջեցյալի հոգու համար հարկ չէ՞ մի աղոթք անել: Հիշենք այս աղոթքը, որ գրել են մեր Հայրերը ննջեցյալ հոգիների համար, և սովորենք անգիր: Մեռելոց հիշատակության օրերին, կամ մեր ննջեցյալներին  հիշելիս` ոչ միայն բաժակ բարձրացնենք անօգուտ, այլ աղոթենեք նրանց հոգիների համար, որպեսզի նրանք զգան մեր հոգատարությունը իրենց հանդեպ: Մենք` քրիստոնյաներս հավատում ենք մեռելների հարությանը:
Քրիստոս, Աստծու Որդի, որ ներողամիտ ես ու բարեգութ,
Արարչական սիրովդ գթա մեր հանգուցյալներին,
Հիշիր նրանց այն մեծ օրը, երբ Քո արքայությամբ պիտի գաս:
Քո ողորմությամբ քավիր և ներիր նրանց մեղքերը:
Լուսովդ պայծառացրու նրանց սրբերիդ հետ միասին,
Որոնք Քո աջակողմդ պիտի դասվեն,
Որովհետև Դու ես բոլորի Տերն ու Արարիչը,
Ողջերի և մահացածների Դատավոր
ԵՎ Քեզ է վայել փառքը և պատիվը
այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից:
Ամեն:

Օրվա ընթերցվածք.

Թուղթ եբրայեցիներին 3.1-6
Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, որ մասնակից էք երկնաւոր կոչմանը, նայեցէ՛ք Յիսուս Քրիստոսին, որին Աստուած ուղարկեց՝ լինելու Քահանայապետն այն հաւատի, որ խոստովանում ենք մենք.  նա հաւատարիմ էր իր Արարչին, որ նրան կարգեց այս պաշտօնին, ինչպէս որ Մովսէսն էլ հաւատարիմ եղաւ նրա ամբողջ տան մէջ.  որովհետեւ նա առաւել փառքի արժանի եղաւ, քան Մովսէսը, ինչպէս որ տունը կառուցողն աւելի պատիւ ունի, քան տունը.  արդարեւ, ամէն տուն, որ կառուցւում է, որեւէ մէկի կողմից է կառուցւում, իսկ ով ամէն բան արարեց, Աստուած է:  Մովսէսը հաւատարիմ եղաւ նրա ամբողջ տան մէջ որպէս ծառայ՝ վկայելու համար ասուելիք խօսքերը.  իսկ Քրիստոս՝ իբրեւ որդի՝ նրա տան վրայ: Նրա տունը մենք իսկ ենք, միայն թէ վստահութիւնը եւ յոյսի պարծանքը մինչեւ վերջ հաստատ պահենք: