Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Աստծո և մարդու միջև անդունդ կար և այդ անդունդը կամրջվեց Հիսուս Քրիստոսի արժանավորությամբ: Բոլորիս անխտիր հնարավորություն տրվեց Քրիստոսի միջոցով անցնել այդ կամուրջը:
Ինչո՞ւ մենք չենք օգտվում այդ բացառիկ հնարավորությունից:
Երկար եմ մտածել այն մասին, թե մարդն իր կյանքի ո՞ր հատվածում է, որ թույլ է տալիս առաջին գիտակցված սխալը և ինչո՞ւ...Միևնույն է մնում եմ նույն համոզման, որ մարդն իր կյանքի որ հատվածում էլ որ թույլ է տալիս ինչ որ սխալ, պատճառը միայն անգիտությունն է, կամ թերի իմացությունը, ուրիշ ոչինչ: Եթե ոչ իր` ապա ծնողի անգիտության պատճառով: Անգիտությունն է պատճառը, որ մենք գնում ենք դեպի խավարը: Նույնը կարող է պատահել ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր կյանքում: Եթե մարմնավոր մարդը անտեղյակ է օրենքից, իրեն խաբելու են, և եթե անտեղյակ է Աստվածաշնչից, անպայման սխալ է թույլ տալու և փորձելու է ծածկել իր սխալը, որովհետև չգիտե, որ Սուրբ Գրքում գրված է, որ չկա ծածուկ բան որ հայտին չլինի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի և ի հայտ չգա։
Նույնը կարող է պատահել նրա հետ, ով եկեղեցում մկրտվեց, արդարացավ, սրբվեց մեղքերից, ազատվեց դևերից, դարձավ եկեղեցու անդամ, որպեսզի ծառայի Աստծուն: Սակայն մկրտվողը, որ արդեն եկեղեցու անդամ է, իր անգիտության պատճառով կարող է դարձյալ հայտնվել մեղքի մեջ, եթե չգիտե Սուրբ Գրքի պատգամները: Ամեն ինչ գլխիվայր շրջվել է.. բայց հնարավոր է այն վերականգնել, չէ՞ որ Հիսուս Քրիստոսի Ավետարանի հռչակումը դարձավ բոլոր մեղավորների ազատագրման ազդարարը: Փառք Աստծո, որ այդ գերագույն անհրաժեշտությունը անվճար է և մենք կարող ենք վայելել ամեն օր: Աստված մեզ սիրելու պատճառով երբեք չի փոխել Իր ծրագիրը: Մեզ սիրելու պատճառով չփոխեց Իր որոշումը` Ջրհեղեղի, և մեզ սիրելու պատճառով չփոխեց Իր Միածին Որդուն` մեր փրկության համար Խաչը հանելու ծրագիրը: Ուրեմն մենք չենք կարող Աստծուն որևէ բան պարտադրել մեր կարճատեսությամբ, այս կամ այն հարցում, տեսնելով միայն արտաքին երևույթները: Աստծուն հայտնի է մեր սրտի մտածումները ամբողջությամբ: Մեր միակ որոշումն է փնտրել Նրա Կամքը ամենուր և քայլել Նրա հետ հոգևոր արթնություն ունենալու համար:
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի Ա թուղթը Տիմոթեոսին 3.14-16
Քեզ գրում եմ այս բանը, որովհետեւ յոյս ունեմ, որ շուտով կգամ: Իսկ եթէ ուշանամ, դու կիմանաս, թէ ինչպէս պէտք է վարուես Աստծոյ տան մէջ, որ կենդանի Աստծոյ եկեղեցին է՝ սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան: Եւ յայտնապէս մեծ է աստուածապաշտութեան խորհուրդը, որ յայտնուեց մարմնով, արդարացաւ Հոգով, երեւաց հրեշտակներին, քարոզուեց հեթանոսների մէջ, հաւատալի եղաւ աշխարհում եւ երկինք վերացաւ փառքով: