Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Զղջալ, չի՛ նշանակում ասել. «Ցավում եմ կատարվածի համար»:
Քննի՛ր անցյալդ, և կհասկանաս Աստծո ողորմածությունը:
Իմ լավ բարեկամ, եթե դու Աստվածաշունչ չես կարդացել և տեղյակ չես նրա բովանդակությանը, ապա վստահ եմ, որ դու քաջատեղյակ ես քո սեփական կյանքի բովանդակությանը: Մի պահ հետ նայիր անցած կյանքիդ, մտաբերիր բոլոր մանրամասներն ու գաղտնիքները և այն բոլոր «չի՛ կարելիները», որ արել ես թաքուն, ու չես պատժվել: Այ դա Աստծո ողորմածությունն ու համբերատարությունն է քո հանդեպ, մեծագույն սերն է քո նկատմամբ, եթե այդքանը մտաբերես, կլինի որ Աստվածաշունչը մասսամբ հասկացար, ու հիմա քեզ մնում է միանալ Աստծուն և գոհություն հայտնել եղածի համար, և գալիքը ապավինել Աստծուն հաղորդակից լինելով նրա Սուրբ Մարմնի և Արյան խորհրդին` ամեն կիրակի եկեղեցի գնալով, ճաշակելով այն, որը զորացնում է մեզ, տալիս է ուժ հետզհետե ունենալ մեղքի գիտակցություն, մտնել ապաշխարության դռնից ներս և քայլել Լույսի հետևից: Առանց եկեղեցու մենք անցանկապատ տարածք ենք, որտեղ ամեն տեսակ գել ու գազան կարող է մտնել և վնասել մեզ: Նայիր քեզ անկեղծորեն և կտեսնես Աստծո մեծությունը և պահանջը քեզնից: Փառք Աստծուն Իր այսչափ ներողամտության համար:
Սբ. Գր. Տաթևացին ասում է. Առանց հովվի հոտը բաժին է դառնում գազաններին եւ կորչում, իսկ առանց այգեպանի եւ մշակի պարտեզն ու այգին՝ խոպանանում ու անպտուղ դառնում:
Խորհենք միշտ Աստծո մասին, և քայլենք Նրա հետ միասին`չհուսահատվելով արևէ փորձությունից, ձախորդությունից և կորստից:
Տերը մի ճգնավորի խրատում էր՝ այսպես ասելով.
«Մեղավորները, ովքեր իմ մարդասիրությունից և քաղցրությունից հույսները կտրում են, ավելի խիստ են ինձ բարկացնում: Այդ մեղքն առավել աններելի է, քան թե նրանց գործած բոլոր չարություններն ու անօրենությունները միասին վերցրած: Որովհետև եթե մեկը վհատվում է, ակնհայտորեն արհամարհում է իմ մարդասիրությունը և անարդարացիորեն իր չարությունն ավելի մեծ է համարում, քան իմ ողորմությունն է ու բարերարությունը, որովհետև այսպիսի մեղքերով ծանրաբեռնված լինելով, ցավում է ոչ թե, որ Աստծուն է բարկացրել, այլ միայն այն բանի համար, որ անբուժելի է համարում իրեն հասած վնասը: Որովհետև եթե իսկապես զղջար, որ ինձ բարկացրել է և արհամարհել, ուստի և իմ ողորմությանը ճշմարտապես հուսացած կլիներ և նա իսկապես այն կգտներ, քանի որ անընդգրկելի և անսահման մեծ է իմ ողորմությունը, առավել քան համայն աշխարհի բոլոր անօրենությունները»
«Հայելի Վարուց»
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 8.22-26
Եկան Բեթսայիդա. եւ նրա առաջ բերեցին մի կոյրի ու աղաչում էին, որ դիպչի նրան: Եւ նա, բռնելով կոյրի ձեռքից, գիւղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց եւ ձեռքը նրա վրայ դրեց. եւ հարցնում էր կոյրին, թէ բան տեսնո՞ւմ է: Նա բացեց աչքերը եւ ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպէս ծառեր»: Նա կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրայ. կոյրն իր աչքերը բացեց եւ տեսնում էր. բժշկուեց եւ ամէն ինչ յստակ տեսնում էր: Նրան իր տունն արձակեց եւ ասաց. «Գիւղ մի՛ մտիր, այլ գնա՛ քո տունը, իսկ երբ գիւղ մտնես, գիւղում ոչ ոքի չասես»:
Post Views: 2,621