Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Որտե՞ղ է մեր սիրտը (Ագահության մասին)
Մեծ ունեցվածքի տեր մի մարդ` չափազանց ագահ, արծաթասեր ու անհագ, որ երբեք աղքատներին ողորմություն չէր տալիս, բարեգործություն չէր անում, ոչ էլ կարոտյալների պետքերն էր հոգում, այնպես եղավ, որ հանկարծակի մեռավ: Նրա բարեկամներն ու ազգականները կարգադրեցին նրան հերձել, որպեսզի տեսնեն, թե ո՛րն էր նրա հանկարծահաս մահվան պատճառը: Եվ երբ հերձեցին
նրան և սիրտը չգտան, սարսափահար եղան: Ապա բոլորն էլ գնացին այն սենյակը, որտեղ գանձն էր պահում, բացեցին գանձապահարանը և ահա հանգուցյալ մարդու սիրտը գտան սատանայի ձեռքերում,
որ վիշապակերպ նստել և պատառոտում էր այն:
Եվ նրանց, ովքեր նայում էին, ասաց.
– Այս ոսկին ու արծաթն իր սրտի գինն են, որոնց դիմաց ձեր բարեկամը վաճառել է ինձ. իրավամբ այն իմ սեփականությունն է, ինչ կամենամ, այն էլ կանեմ:
Մեր Տեր Հիսուս Քրիստոս փրկության Ավետարանում պատգամում է.
«Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»
(Մատթ. 6: 21). և իսկապես դա այդպես է:
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 3.24-29
Այսպէս օրէնքը դաստիարակ եղաւ՝ մեզ Քրիստոս Յիսուսին բերելու, որպէսզի հաւատով արդարանանք: Իսկ երբ հաւատը եկաւ, էլ դաստիարակի ձեռքի տակ չենք. քանզի բոլորդ էլ Աստծոյ որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս: Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք. ուրեմն խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս: Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ ըստ խոստման:
Post Views: 2,472