Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018
Ի՞նչ է ժուժկալությունը. Ո՞վ է ժուժկալը.
Երանի՜ և երիցս երանի նրան, ով ժուժկալ է, քանզի ժուժկալությունն էապես մեծ առաքինություն է: Սակայն լսեք, թե այն ինչի վրա է տարածվում, ինչի մեջ է գնահատվում, ինչի մեջ է պահանջվում:
Այսպես` կա լեզվի ժուժկալություն. այսինքն՝ շատ չխոսել և դատարկ բաներ չխոսել, տիրապետել լեզվին, խոսքով չվիրավորել, չերդվել, չդատարկաբանել ինչի մասին որ հարկ չէ, միմյանց չզրպարտել, չբամբասել եղբորը, գաղտնիքներ չբանալ, չզբաղվել այն բանով, ինչը մերը չէ: Կա նաև լսողության ժուժկալություն, այն է՝ տիրապետել լսողությանը և դատարկ ասեկոսեներին ուշք չդարձնել:
Կա տեսողության ժուժկալություն, այսինքն՝ տիրապետել տեսողությանը, հայացքը չուղղել կամ ուշադիր չնայել բոլոր հաճելի բաներին կամ որևէ անպարկեշտ բանի:
Կա դյուրագրգռության ժուժկալություն, այն է` տիրապետել բարկությանը և ակնթարթորեն չբորբոքվել: Կա փառքի ժուժկալություն՝ տիրապետել սեփական ոգուն, չտենչալ փառաբանություն,
փառք չփնտրել, չմեծամտանալ, պատվավոր կոչումներ չփնտրել, չգոռոզամտել, չերազել գովեստների մասին: Կա խորհուրդների ժուժկալություն` դրանք արմատախիլ անել Աստծո երկյուղով, չտարվել
գայթակղություն և հրայրք հարուցող խորհրդով և հաճույք չստանալ դրանից: Կա ուտելու ժուժկալություն՝ տիրապետել ինքն իրեն և չփնտրել առատորեն մատուցվող կերակուրներ կամ թանկ ուտելիքներ,
չուտել անժամանակ կամ որ ժամին պատահի, չտարվել որկրամոլության ոգով, ագահորեն չտարվել ուտելիքների համ ու հոտով և չկամենալ մեկ այս, մեկ այն ուտելիքը:
Կա խմելու ժուժկալություն` տիրապետել ինքն իրեն և չգնալ խնջույքների, հաճույք չստանալ գինիների հաճելի համից: Առանց կարիքի գինի չխմել, չփնտրել զանազան ըմպելիքներ, հաճույքների հետևից
չընկնել, այսինքն` չխմել հմտորեն պատրաստված խառնուրդներ, չափից ավելի չօգտագործել ոչ միայն գինին, այլև ջուրը:
Կա ժուժկալություն արատավոր հեշտասիրության մեջ` տիրապետել զգացմունքներին, չտրվել պատահաբար բռնկվող ցանկություններին, զոհ չգնալ հեշտասիրություն բորբոքող խորհուրդներին:
Հաճույք չստանալ այն բաներից, որոնք հետո ատելություն են ծնում իրենց հանդեպ, չկատարել մարմնի կամքը, այլ կրքերը սանձել Աստծո երկյուղով:
Քանզի նա է իսկապես ժուժկալ, ով անմահ բարիքներ է փափագում և միտքը հառելով դրանց, նողկում է մարմնական ցանկությունից, զազրում է հեշտասիրությունից, մարդու վրա ստվեր գցող արատից, չի սիրում նայել կանանց դեմքերին, չի գերվում մարմնի արտաքին տեսքով, չի հրապուրվում գեղեցկություններով, հաճույք չի ստանում հոտոտելիքի համար ախորժելի բաներից, չի հրապուրվում
գովասանքի խոսքերով, կանանց մոտ երկար չի մնում, հատկապես անհամեստների, նրանց հետ երկար զրույցի չի բռնվում:
Ով ճշմարտապես արի ու ժուժկալ է և իրեն պահպանում է անպարագրելի երանության համար, նա ժուժկալ է իր բոլոր խորհուրդների մեջ, և հաղթահարում է ամենայն ցանկություն` ավելի լավը փափագելով և գալիքի երկյուղով:
Հաջորդը նյութը կլինի անժուժկալության մասին, որը նույնպես շատ կարևոր է իմանալ:
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 3.24-29
Այսպէս օրէնքը դաստիարակ եղաւ՝ մեզ Քրիստոս Յիսուսին բերելու, որպէսզի հաւատով արդարանանք: Իսկ երբ հաւատը եկաւ, էլ դաստիարակի ձեռքի տակ չենք. քանզի բոլորդ էլ Աստծոյ որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս: Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք. ուրեմն խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս: Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ ըստ խոստման:
Post Views: 6,096