Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Ո՞վ է չարախոսը և ի՞նչ է այդ մեղքի վարձը.
Չարախոս չլինելու մասին.
Երանի՜ և երիցս երանի՜ նրան, ով իր լեզուն չի պղծում ուրիշներին չարախոսելով, ով լեզվով չի ապականում սիրտը, այլ հասկանում է, որ մենք բոլորս պատժի ենք ենթակա, և չի ուրախանում, երբ ուրիշները չարախոսում են, այլ ընդվզում է այդ կրքի դեմ:
Քանզի ուրիշին չչարախոսողը անբասիր է մնում: Նա խոչընդոտի չի հանդիպում, և նրա խիղճը պղծված չէ: Ով փախչում է չարախոս ոգուց, նա իրեն հեռու է պահում չար մարդկանցից և հաղթում է դևերի բանակներին: Ով չարախոս լեզու ձեռք չի բերում, նա ձեռք է բերում անանց գանձը: Ով միտում չունի ուրիշներին չարախոսելու, նա խուսափում է եղբայրասպանությունից, և ուրիշներն էլ նրան չեն չարախոսի: Ով չի գայթակղվել չարախոսության ոգով, նա ճշմարտապես ըմբռնել է, որ ինքը մարմնավոր է և իրեն չի արատավորել: Ով չի համագործակցում չարախոսների հետ, նա հրեշտակների հետ է բնակվում: Ով իր լեզուն և ականջները չի թունավորում չարախոսությամբ, նա լեցուն է սիրո բուժիչ զորությամբ:
Ով իր շուրթերը չի պղծում չարախոսությամբ, նրա շուրթերը Սուրբ Հոգու պտուղների անուշահոտություն են բուրում: Այդ պատճառով հիրավի երանելի է նա, ով զերծ է մնացել չարախոսությունից:
Չարախոսության և չարախոսների մասին
Ով ուրախանում է ուրիշների չարախոսությունը լսելիս, նա ակնհայտորեն ցույց է տալիս, որ զբաղված է այն բանով, ինչի համար որ ինքն է չարախոսում ուրիշներին: Քանզի ուրիշներին չարախոսողը ինքն իրեն է դատապարտում: Նա աշխարհի ցանցերում խճճված մարմնավոր մարդ է: Չարախոսի մեջ ամեն բան կա` և՛ զրպարտություն, և՛ ատելություն, և՛ բամբասանք, ուստի նա եղբայրասպան, անխիղճ, անբարեգութ մարդ է: Իսկ ով իր մեջ միշտ Աստծո երկյուղն ունի, ում սիրտը մաքուր է, նա չի սիրում ուրիշներին չարախոսել, չի ուրախանում ուրիշների գաղտնիքներն իմանալիս, սփոփանք
չի փնտրում ուրիշների անկման մեջ: Այդ պատճառով արդարև լացի ու արցունքների է արժանի նա, ով իրեն չարախոսության է վարժեցրել: Եվ ի՞նչն է դրանից ավելի ատելի: Այդ պատճառով սուրբ առաքյալը, արգելելով արատավոր գործերը, չարախոսին էլ է դասում այդ մեղքերը գործողների թվին. ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծո արքայությունը չպիտի ժառանգեն (Ա Կորնթ. 6, 10):
Սուրբ Եփրեմ Ասորին է խրատում:
Օրվա ընթերցվածք.
Առակներ 11.30-12.4
Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան: Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կլինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը:
Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում. ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է: Լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի: Մարդ անօրինութեամբ յաջողութեան չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրուեն: Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է.
Post Views: 3,277