Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի Ա թուղթը կորնթացիներին 15. 50-57
Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, որ մարմին եւ արիւն Աստծոյ թագաւորութիւնը ժառանգել չեն կարող. ոչ էլ ապականութիւնը անապականութիւն է ժառանգում: Արդ, մի խորհուրդ եմ յայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց ոչ թէ՝ իսկապէս բոլորս. պիտի նորոգուենք յանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, եւ մեռելները յարութիւն պիտի առնեն առանց ապականութեան, եւ մենք պիտի նորոգուենք. որովհետեւ պէտք է, որ այս ապականացու մարմինը անապականութիւն կրի, եւ այս մահկանացու գոյութիւնը հագնի անմահութիւն: Եւ երբ այս մահկանացու գոյութիւնը հագնի անմահութիւն, եւ այս ապականացու մարմինը՝ անապականութիւն, այն ժամանակ կկատարուի այն խօսքը, որ գրուեց. «Մահը կուլ գնաց յաղթութեան: Ո՞ւր է, մա՛հ, քո յաղթութիւնը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը»: Մահի խայթոցը մեղքն է, եւ մեղքի զօրութիւնը՝ օրէնքը: Բայց գոհութիւն Աստծոյ, որ տուեց մեզ յաղթութիւնը մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով: