Խորամանկության մասին, որ հաճելի չէ Աստծուն.

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Խորամանկության մասին, որ հաճելի չէ Աստծուն.
Եվ այսպես, եղբայրներ, պետք է արտասվել և արցունք թափել նրանց համար, ովքեր հեզություն չունեն իրենց մեջ, այլ դաշինք են կնքում խորամանկության հետ, որովհետև նրանք արժանի են ծանրագույն դատավճռի. Չարագործները շուտով կվերանան (Սաղմ. 36: 9):
Մեր Սուրբ Աստված նվաստացնում է խորամանկներին` ասելով. Չար մարդն իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ (Մատթ. 12:35: Նաև մարգարեն է ասում. Թշնամիներս չարությամբ հարձակվել են վրաս: Ականջս կլսի նրանց (Սաղմ. 91, 12):
Քանզի սարսափելի է նենգության դևը, ուստի և զգուշացե՛ք, որպեսզի ձեզանից որևէ մեկը, նրա մեջ ընկնելով, չնախատի ինքն իրեն: Քանզի նենգամիտը երբեք խաղաղության մեջ չի ապրում, այլ մշտապես խռովահույզ է և միշտ դյուրագրգռության, խարդավանքի ու զայրույթի մեջ է, միշտ հետամտում է իր մերձավորին, միշտ զազրախոսում է, նախանձում, մրցակցում, միշտ անողոք է. հրաման
ստանալիս` հակաճառում է, կարգադրություն լսելիս խեղաթյուրում է այն. բարի խորհրդից հետո չարն է գործում, պայման կնքելիս խախտում է այն. իրեն սիրողին ծաղրում է, ով հավանության է արժանի, նրանից գարշում է, ով հաջողություններ է ցուցաբերում, նրանից դժգոհ է, խրատները բանի տեղ չի դնում, միաբաններին այլասերում է, միամիտներին նեղում է, հեզերին իրենից հեռացնում
է, մեծահոգիներին ծաղրում է, կողմնակի անձանց առջև կեղծավորություն է անում, մեկին մյուսից բամբասում է, ամենքին դեմ է գնում, մասնակցում է վեճերին, մարդուն հասցնում է դյուրագրգռության, օգնում է վրեժխնդիր լինելիս, պատրաստ է չարախոսության, ուրիշների մասին հաճույքով է վատ խոսում, պատրաստ է վիրավորելու, շատախոսության մեջ զորեղ է, ջանադիր է ուրիշներին
հարվածելիս, խռովություն կազմակերպելիս առաջին օգնականն է, իսկ սաղմոսերգության մեջ տկար է, պահքի մեջ` անուժ, ոչ մի բարի գործի համար ո՛չ ուժ ունի, ո՛չ էլ ըմբռնողություն, հոգևոր զրույցների ունակ չէ. ուստի թող բոլոր անօրենները փակեն բերաններն իրենց (Սաղմ.106: 42): Այսպիսով` այդ մարդը շատ արցունքների է արժանի և դրա համար աղերսում եմ ձեզ, եղբայրնե՛ր, զգուշացե՛ք նենգադավությունից:
Սուրբ Եփրեմ Ասորի. <<Խրատներ>>

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի Ա թուղթը կորնթացիներին 15.34-49
Սթափուեցէ՛ք արդար մարդկանց նման եւ մեղք մի՛ գործէք. որովհետեւ ոմանք չունեն Աստծոյ ճանաչումը: Յամօթ ձեզ եմ ասում այս: Բայց մէկը կասի՝ ինչպէ՞ս են յարութիւն առնում մեռելները. կամ՝ ի՞նչ մարմնով պիտի գան:  Անմի՛տ, ինչ որ դու սերմանում ես, չի կենդանանայ, եթէ չմեռնի:  Եւ ինչ որ սերմանում ես, սերմանուածը այն նոյն մարմինը չէ, որ ծնուելու է, այլ՝ մի մերկ հատիկ՝ լինի ցորենի թէ այլ սերմերի:  Եւ Աստուած նրան մարմին է տալիս, ինչպէս որ կամենում է. եւ սերմերից իւրաքանչիւրին՝ իր մարմինը:  Ամէն մարմին նոյն մարմինը չէ. այլ է մարմինը մարդկանց եւ այլ է մարմինը անասունների, այլ է մարմինը թռչունների եւ այլ է մարմինը ձկների: Կան նաեւ երկնաւոր մարմիններ եւ երկրաւոր մարմիններ. բայց այլ է փառքը երկնաւորների եւ այլ է փառքը երկրաւորների, այլ է փառքը արեգակի, այլ է փառքը լուսնի եւ այլ է փառքը աստղերի. եւ մի աստղ փառքով առաւել է, քան մի ուրիշ աստղ:  Այսպէս է նաեւ մեռելների յարութիւնը. սերմանւում է ապականութեամբ եւ յարութիւն է առնում առանց ապականութեան.  սերմանւում է անարգութեամբ եւ յարութիւն է առնում փառքով. սերմանւում է տկարութեամբ եւ յարութիւն է առնում զօրութեամբ.  սերմանւում է շնչաւոր մարմին եւ յարութիւն է առնում հոգեւոր մարմին. եթէ կայ շնչաւոր մարմին, կայ եւ հոգեւորը:  Այսպէս էլ գրուած է. «Առաջին մարդը՝ Ադամը, եղաւ կենդանի շունչ. վերջին Ադամը՝ կենդանարար հոգի»:  Բայց ոչ՝ նախ հոգեւորը, այլ՝ շնչաւորը եւ ապա՛ հոգեւորը:  Առաջին մարդը՝ երկրից՝ հողեղէն, իսկ երկրորդ մարդը՝ Տէրը՝ երկնքից:  Ինչպէս հողեղէնն է, նոյնպէս եւ հողեղէններն են, եւ ինչպէս երկնաւորը, նոյնպէս եւ՝ երկնաւորները:  Եւ ինչպէս որ կրեցինք հողեղէնի պատկերը, նոյնպէս եւ պիտի կրենք երկնաւորի պատկերը: