Երկայնամտություն ունեցողի և չունեցողի մասին.

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Երկայնամտություն ունեցողի և չունեցողի մասին.
Հիրավի երանյալ է նա, ով երկայնամտություն է վաստակել, քանզի Սուրբ Գիրքն էլ է գովաբանում նրան՝ ասելով. Համբերատար մարդն օժտված է մեծ խոհեմությամբ (Առակ. 14, 29): Եվ
ի՞նչն է դրանից գերադասելի: Երկայնամիտը մշտապես ուրախության, զվարթության, հափշտակության մեջ է, քանզի ապավինում է Աստծուն: Երկայնամիտը հեռու է զայրույթից, քանզի ամեն ինչի դիմանում է: Երկայնամիտը շուտ չի բորբոքվում, շուտ չի զայրանում, չի դիմում վիրավորանքների, հեշտ չի տրվում պարապ զրույցների, եթե վիրավորված է, չի վշտանում, դիմադրողներին չի հակառակվում, բոլոր գործերում ամուր է, շուտ չի տրվում խաբեության, հակված չէ բորբոքվելու, վշտերի մեջ բերկրում է, ամեն բարի գործի վարժվում է, ամեն ինչից դժգոհ մարդկանց ամեն ինչում գոհացնում է, երբ հրամայում են, չի հակաճառում, երբ դիտողություն են անում, չի մռայլվում, բոլոր դեպքերում իր համար բուժում է գտնում երկայնամտության մեջ:
Երկայնամտություն չունեցողների մասին.
Ում մեջ երկայնամտություն չկա, նա հեռու է նաև համբերությունից, քանզի երկայնամտությունից զուրկը հեշտությամբ շեղվում է ուղուց, պատրաստ է բորբոքվելու, շուտ է բռնկվում և վեճ սկսում, եթե վիրավորված է, ինքն էլ է վիրավորում, եթե նեղացած է, ինքն էլ է նեղացնում, վիճում է ոչ մի գործի չծառայող բաների շուրջ, նրա գործերը և աշխատությունները ցիրուցան են լինում, ինչպես տերևները քամուց, նրա խոսքը հաստատուն չէ, արագորեն մի բանից դեպի մյուսն է թռչում:
Ում մեջ երկայնամտություն չկա, նա հեռու է հաստատունությունից, քանզի շատ շուտով փոփոխվում է: Նա խելամտություն ձեռք չի բերում, ընկերանում է անբարոյականի հետ, ժամանակ անցկացնում չարախոսի հետ, օգնում է վիրավորողին, գաղտնիք չի պահում, պատրաստ է ամեն մի խոսք հայտնել ի լուր ամենքի: Եվ ի՞նչ կա դրանից ավելի չարաբաստիկ:

Օրվա ընթերցվածք.

Եզեկիելի մարգարեությունը 3.16-19
Եօթ օր յետոյ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, ես քեզ դէտ կարգեցի Իսրայէլի այդ տանը. դու ինձնից պատգամներ ես լսելու եւ իմ անունից սպառնալու ես նրանց:  Երբ անօրէնին ասեմ՝ ստոյգ պիտի մեռնես, դու այլեւս չես զգուշացնելու նրան, ոչ էլ ասելու ես անօրէնին, որ զգուշանայ, յետ դառնայ իր չար ճանապարհից ու ապրի: Այդ անօրէնն իր անօրինութեան մէջ է մեռնելու, եւ նրա արիւնը քեզնից եմ պահանջելու:  Իսկ եթէ դու անօրէնին զգուշացնես, ու նա յետ չդառնայ իր անօրինութիւնից եւ իր ճանապարհից, այդ անօրէնն իր անօրինութեան մէջ է մեռնելու, իսկ դու քեզ փրկելու ես: