Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Աստծո երկյուղ ունենալու և չունենալու մասին
Երանելի է այն մարդը, ով իր մեջ ունի Աստծո երկյուղը: Սուրբ Հոգին էլ է բարեբանում նրան: Երանի այն մարդուն, որ վախենում է Տիրոջից (Սաղմ.111: 1):
Ով երկնչում է Տիրոջից, նա հիրավի պաշտպանված է բոլոր թշնամական հնարքներից և խույս է տալիս ոսոխի բոլոր դավերից:
Ով իր մեջ ունի Աստծո երկյուղը, նա բարեհաջողությամբ փրկվում է չարանենգ թշնամու դիտավորություններից:
Թշնամին ոչ մի բանում չի որսում նրան, քանզի երկյուղելով` նա իրենից վանում է մարմնական հաճույքները: Երկյուղ ունեցողը մտքով այս ու այն կողմ չի թռչում, քանզի սպասում է իր Տիրոջը, որ հանկարծ չգա այն օրը, երբ չէր սպասում, և քնած գտնի իրեն և կեղծավորների վախճանին արժանացնի (Մարկ.13: 36: Մատթ. 24: 51):
Ով իր մեջ ունի Աստծո երկյուղը, նա անհոգ չի լինում, քանզի մշտապես զգաստանում է: Ով երկյուղում է, նա չափից ավելի քնով չի տարվում, քանզի արթուն է մնում և սպասում է իր Տիրոջ գալստյանը: Ով երկյուղում է, նա անհոգ չի մնում, որպեսզի չբարկացնի իր Տիրոջը: Ով երկյուղում է, նա չի ծուլանում, քանզի միշտ հոգում է ստացվածքի մասին, զգուշանալով դատապարտանքի ենթարկվելուց:
Ով երկյուղում է, նա միշտ գերադասում է այն, ինչը հաճո է Աստծուն և նախապատրաստվում է դրան, որպեսզի երբ Տերը գա՝ նրան գովաբանի բազում բաների համար:
Աստծո երկյուղն այդպես շատ բարիքների աղբյուր է դառնում բոլոր նրանց համար, ովքեր ապրում են նրա մեջ:
Անվեհերության մասին
Ով իր մեջ չունի Աստծո երկյուղը, նա պաշտպանված չէ սատանայական հարձակումներից:
Ով իր մեջ չունի Աստծո երկյուղը, նա մտքով դեգերում է և անհոգ է բարու հանդեպ, քնում է չափից ավելի և չի հոգում իր գործերի մասին: Նա վավաշոտության անոթ է, զվարճանում է այն ամենով, ինչն իրեն հաճելի է, քանզի չի վախենում Տիրոջ գալուստից. նա պարծենում է կրքերով, սիրում է հանգիստը, փախչում է չարչարանքներից, խորշում է խոնարհությունից, գովաբանում է ամբարտավանությունը: Ի վերջո գալիս է նրա Տերը և նրան գտնում է Իր համար անհաճո զբաղմունքներում և նրան կպատժի ամենայն խստությամբ, և կմատնի հավերժական խավարին:
Այդպիսի մարդուն ո՞վ նզովյալ չի համարի:
Եփրեմ Ասորի <<Խրատներ>>
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 10.3-6
Որովհետեւ թէպէտ եւ մարմնի մէջ ենք ապրում, բայց մարդկային նկատառումներից մղուած չէ, որ պայքարում ենք (քանի որ պայքարելու մեր զէնքը մարմնաւոր չէ, այլ Աստծոյ կողմից տրուած զօրաւոր զէնք է՝ քանդելու համար ամրութիւնները). քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծոյ գիտութեան դէմ գոռոզացած ամէն ծառացում եւ գերելով բոլոր մտքերը՝ հնազանդեցնում ենք Քրիստոսին եւ պատրաստ ենք վրէժխնդիր լինել ամէն անհնազանդութեան համար, որպէսզի ձեր հնազանդութիւնն էլ կատարեալ լինի:
Post Views: 2,248