Մի իմաստուն ասել է բոլորիս համար.

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Մի իմաստուն ասել է բոլորիս համար.
Երեք բան երբեք չեն վերադառնում`
ժամանակը, խոսքը, հնարավորությունը:
Երեք բան երբեք չպետք է կորցնել`
հանգստություն, հույսը, պատիվը:
Երեք բան առավել թանկ են`
սերը, հարգանքը, ընկերությունը:
Երեք բան կյանքում անկայուն են`
իշխանությունը, կարողությունը, հաջողությունը:
Երեք բան բնորոշում են մարդուն`
աշխատանքը, ազնվությունը, ձեռքբերումները:
Երեք բան կործանում են մարդուն`
գինին , գոռոզությունը, չարությունը:
Երեք բան ամենադժվարն է ասել`
ես քեզ սիրում եմ, ներիր ինձ, օգնիր ինձ…
 
Սուրբ Գրիգոր Նազիանզացին ասում է. «Ես սովորել եմ ամեն բանից հոգևոր օգուտ քաղել, և յուրաքանչյուր հանդիպումից կարող են ծնվել հոգևոր մտքեր ու մղումներ»:
Մի անգամ Սուրբ Գրիգոր Նազիանզացի եպիսկոպոսը զբոսնում էր ծովափին և դիտում` թե ինչպես են ծովի ալիքները ափ բերում զանազան խխունջներ, ցողուններ, մանր ձկներ և ամեն տեսակի մնացուկներ, որոնց ծովը կարծես դուրս էր նետում ցամաք: Ափը ողողող հաջորդ ալիքը կարծես լիզում տանում էր այդ ամենը հետ` ծովի մեջ: Նույն ժամանակ շրջապատող ժայռերը մնում էին հաստատուն կանգնած, անտարբեր ծովի ալիքների հարվածներին: Սուրբ Գրիգորը դիտելով այս տեսարանը, այսպես է մտածում.
«Թույլ մարդիկ նման են խխունջների և խոտի ցողունների, նրանց ներքին վիճակը պայմանավորված է մակընթացություններով և տեղատվություններով, այսինքն` կյանքում տեղի ունեցող լավ կամ վատ իրադարձություններով, վշտերով և մխիթարություններով, քամու ուղղությունով, ալիքներով ու ճակատագրի փոփոխություններով: Այնինչ ուժեղ և քաջարի մարդիկ երբեք չեն երերում կյանքի փոթորիկներից, նրանք չեն շփոթվում նաև «շատ ջրերի աղմուկից»:
Սուրբ Ֆրանցիսկոս Դը Սալ

Օրվա ընթերցվածք.



Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 15.30-16.16
30 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսով եւ Հոգու սիրով՝ մարտակից լինել ինձ, ինձ համար Աստծուն ուղղուած աղօթքների մէջ, 31 որպէսզի ազատուեմ հաւատի դէմ ապստամբողներից, որ Հրէաստանում են, եւ որպէսզի Երուսաղէմի իմ ծառայութիւնն ընդունելի լինի սրբերին. 32 այսպէս, ուրախութեամբ գալով ձեզ մօտ Աստծոյ կամքով, հանգստանամ ձեզ հետ: 33 Եւ թող խաղաղութեան Աստուածը լինի ձեզ բոլորիդ հետ: Ամէն:

16 1 Յանձնարարում եմ ձեզ Փիբէին՝ մեր քրոջը, որը սպասաւորն է Կենքրայի եկեղեցու, 2 որպէսզի Տիրոջ անունով ընդունէք նրան, ինչպէս վայել է սրբերին, եւ հոգ տանէք նրան, ինչ կարիքների համար էլ դիմի ձեզ. քանզի նա եւս հոգատար եղաւ շատերին եւ ինձ էլ: 3 Ողջունեցէ՛ք Պրիսկէին եւ Ակիւղասին՝ իմ գործակիցներին ի Քրիստոս Յիսուս, 4 որոնք իմ անձի համար վտանգեցին իրենց գլուխը, եւ որոնցից միայն ես չէ, որ շնորհակալ եմ, այլեւ՝ հեթանոսների բոլոր եկեղեցիները: 5 Ողջունեցէ՛ք եւ նրանց առտնին եկեղեցին: Ողջունեցէ՛ք Եպենտոսին՝ իմ սիրելիին, որ ասիացիների պտուղն է ի Քրիստոս: 6 Ողջունեցէ՛ք Մարիին, որ բազում յոգնութիւններ կրեց ձեզ համար: 7 Ողջունեցէ՛ք Անդրոնիկոսին եւ Յունիային՝ իմ ազգականներին եւ բանտակիցներին, որոնք երեւելիներ են առաքեալների մէջ եւ որոնք ինձնից առաջ իսկ դարձան ի Քրիստոս: 8 Ողջունեցէ՛ք Ամպղիային՝ իմ սիրելիին ի Տէր: 9 Ողջունեցէ՛ք Ուրբանոսին՝ իմ գործակցին ի Տէր, եւ Ստաքէսին՝ իմ սիրելիին: 10 Ողջունեցէ՛ք Ապեղէսին, որ ընտրեալն է ի Տէր: 11 Ողջունեցէ՛ք նրանց, որ Արիստաբուղոսի ընտանիքից են: Ողջունեցէ՛ք Հերոդիոնին՝ իմ ազգականին: Ողջունեցէ՛ք նրանց, որ Նարկէսի ընտանիքից են ի Տէր: 12 Ողջունեցէ՛ք Տրիփոսին եւ Տրիփոնին՝ Տիրոջ գործի համար վաստակ ունեցողներին: Ողջունեցէ՛ք սիրելի Պերսիդէին, որ Տիրոջ համար բազում յոգնութիւններ կրեց: 13 Ողջունեցէ՛ք Ռուփոսին՝ ընտրեալին ի Տէր, եւ նրա մօրը, որ իմ մայրն էլ է: 14 Ողջունեցէ՛ք Ասիւնկրիտոսին, Փղեգոնտին, Երմասին, Պատրոբային, Երմէսին եւ այն եղբայրներին, որ նրանց հետ են: 15 Ողջունեցէ՛ք Փիղողոգոսին եւ Յուղիային, Ներէոսին ու նրա քրոջը եւ Ողիմպիային ու այն բոլոր սրբերին, որ նրանց հետ են: 16 Ողջունեցէ՛ք միմեանց սուրբ համբոյրով: Քրիստոսի բոլոր եկեղեցիները ողջունում են ձեզ: