Սուրբ Գր.Տաթևացին բացահայտում է Սուրբ Հոգով Օծված լինելու նշանները.

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Սուրբ Գր.Տաթևացին բացահայտում է Սուրբ Հոգով Օծված լինելու նշանները.
Պետք է գիտենալ, որ չորս նշաններով է երևում, թե մարդն օծված է Սուրբ Հոգով:
Առաջին նշան՝ երբ փայտը ձեթով կամ յուղով է պատված, արագ է այրվում կրակի մեջ: Այդպես էլ նա, ով օծված է Սուրբ Հոգով՝ Աստծո պատվիրանները ջերմեռանդ սիրով է կատարում:
Երկրորդ նշան՝ եթե որևէ մեկն իր վրա ձեթ է քսած լինում, ապա հակառակորդի ձեռքը չի կարողանում բռնել նրան, այլ սահում է, ինչպես որ անում են ըմբշամարտիկները: Այդպես էլ՝ եթե մարդը չի
բռնվում սատանայի կողմից և փորձություններից չի պարտվում, նշանակում է, որ օծված է Սուրբ Հոգով:
 
Երրորդ նշան՝ եթե իրը յուղված է, ապա փայլփլում է: Այդպես էլ, երբ մարդն օծված է Սուրբ Հոգով, միտքը նրա լուսավոր է և ճանաչել է տալիս բարին ու չարը:
 
Չորրորդ նշան՝ եթե սայլի սռնին յուղված է, ապա թեպետ ծանր էլ բարձված լինի, ձայն չի հանում, այլ հանդարտորեն ընթանում է: Իսկ երբ յուղված չէ, խիստ ճռնչում է: Այդպես էլ, եթե մարդն օծված է
Սուրբ Հոգով, բոլոր ծանր բեռները, այսինքն՝ աղքատությունը և նեղությունները տանում է գոհությամբ և ոչ թե տրտնջալով: Իսկ եթե չի կատարում Աստծո պատվիրանները, ընկնում է սատանայի փորձությունների մեջ: Եվ կույր է նրա միտքը, քանզի բարին չար է տեսնում, իսկ չարը՝ բարի: Իսկ երբ վրա են հասնում նեղությունները, և մարդը դժվարությամբ և տրտնջալով է դրանք կրում, ապա նշան է, որ օծված չէ Սուրբ Հոգով: Այլ Ինքը՝ Սուրբ Հոգի Աստված, թող արժանի դարձնի մեզ օծման ողորմությանը և Իր շնորհներին ու պարգևներին: Եվ Նրան փառք հավիտյանս հավիտենից: Ամեն:

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 15.1-13
Մենք, որ ուժեղ ենք հաւատի մէջ, պարտաւոր ենք թոյլերի տկարութիւնը տանել եւ միայն մեզ համար հաճելի չլինել. այլ մեզնից իւրաքանչիւր ոք թող ընկերոջը հաճելի լինի ի շինութիւն բարի գործերի. քանզի Քրիստոս էլ ոչ թէ միայն իրեն հաճելի եղաւ, այլ, ինչպէս եւ գրուած է. «Քեզ նախատողների նախատինքներն ինձ վրայ ընկան»: Ուրեմն, ինչ որ գրուեց, գրուեց, որ մենք սովորենք, որպէսզի համբերութեամբ եւ գրքերի պարգեւած մխիթարութեամբ յոյսն ընդունենք: Եւ թող համբերութեան եւ ամենայն մխիթարութեան Աստուածը ձեզ շնորհ տայ, որ դուք համախոհ լինէք միմեանց՝ ըստ Յիսուս Քրիստոսի, որպէսզի միասիրտ եւ միաբերան փառաւորէք Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը: Ուստի, ընդունեցէ՛ք միմեանց, ինչպէս որ Քրիստոս ընդունեց ձեզ ի փառս Աստծոյ: Ասեմ նաեւ, որ Քրիստոսի՝ թլփատուածներին սպասաւոր լինելը Աստծոյ ճշմարտութեան համար էր՝ հաստատուն դարձնելու համար հայրերին տրուած խոստումը: Նաեւ հեթանոսները փառաւորում են Աստծուն նրա ողորմութեան համար, ինչպէս գրուած էլ է. «Դրա համար հեթանոսների մէջ գոհութիւն պիտի տամ քեզ եւ քո անուան համար սաղմոս պիտի երգեմ»: Եւ դարձեալ ասում է, թէ՝ «Հեթանոսնե՛ր, ուրախացէ՛ք նրա ժողովրդի հետ»: Եւ դարձեալ թէ՝ «Բոլո՛ր հեթանոսներ, օրհնեցէ՛ք Տիրոջը եւ գովեցէ՛ք նրան, բոլո՛ր ժողովուրդներ»: Եւ դարձեալ Եսային ասում է. «Պիտի գայ Յեսսէի արմատը, եւ նա, որ պիտի կանգնի, իշխան է հեթանոսներին. նրա վրայ յոյս պիտի դնեն հեթանոսները»: Թող յոյսի Աստուածը լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ, որպէսզի Սուրբ Հոգու զօրութեամբ դուք յոյսով առատանաք: