Ո՞ւր են նրանք, որոնք ասում են, թե ինչո՞ւ սատանան եղավ:

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

«Հիշեցեք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծո խոսքն ասացին: Նայելով նրանց կյանքի ընթացքի վիճակին, հետևող եղեք նրանց հավատին» (Եբր. 13:7-8):
Ո՞ւր են նրանք, որոնք ասում են, թե ինչո՞ւ սատանան եղավ: Իրականության մեջ բանսարկուն ոչինչ չի անում, այլ՝ մենք: Թեև այս բաներն ասելու իրավունք ունեն ավելի միայնակյացները, որոնք իրենց մտածումները մաքրել են և ինչքերն ու այլ բաներն արհամարհելուց հետո՝ հանձն առել հրաժարվելու իրենց հայրերից ու մայրերից, տներից ու այլ շատ բաներից, սակայն նրանք նման խոսքեր չասացին,
այլ միայն նրանք, ովքեր ասելու պատճառ չունեին, և սրանք են ասում, թե սատանան է ընչասիրության պատճառը և նա է մեր մեջ առաջացնում պոռնկության չար խորհուրդը: Եթե իսկապես նա է պատճառը, պետք է փախչեիր, այլ ոչ թե հանձն առնեիր, իսկ երբ հոժարում ես, այնժամ ոչ թե սատանան է մեղադրելի, այլ դու:
Երբ մեկն աղբն իր տնից դուրս թափի իսկ մեկ ուրիշը ամբողջությամբ այն իր տունը տանի, ոչ թե աղբ թափողին, այլ վերցնողին պիտի մեղադրենք և անվանենք անմիտ: Այսպես էլ հիմա գիտես, որ արծաթսիրությունը բանսարկուից է, նաև ժահահոտ ու գարշելի աղբի նման չար և աղտոտ շնության խորհուրդը նա է մեջդ սերմանում, իսկ դու առանց անդրադառնալու պատրաստակամությամբ այն
ընդունում ես: Պետք է նմանօրինակ ամեն բանից էլ խույս տալ և կամաց-կամաց ձերբազատվել: Ինչպես որ մեր ճամփան շեղելով հեռանում ենք աղբանոցից, նույնպես և դու փախիր ընչասիրությունից և աղտեղի խորհուրդներից:
Եվ ի՞նչ, ցանկանում ես հավիտենական կյանքը ժառանգել և առարկում ես, թե ինչպես ներկա կյանքն արհամարհե՞մ:
Ուզում ես արքայական ծիրանի հագնել և ասում ես, թե ինչպե՞ս մերկանամ ցնցոտիներիցս:
Թագավորի պալատում պետք է բնակվես ու բազմես և ասում ես, թե ինչպե՞ս ատեմ աղքատիկ հարկս:
Իսկապես, ամեն ինչի պատճառը մենք ենք, որ չենք ուզում մեր հայացքը մի քիչ վեր բարձրացնել, մինչ նրանք, որ փորձեցին, շատ հեշտությամբ հաջողության հասան:
(Բարսեղ վարդապետ Մաշկևորցի)
 
Իմաստություն 2:23
Աստուած մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար եւ արարել է նրան ըստ իր բարերարութեան պատկերի։
Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով. եւ ովքեր նրա բաժինն են, նրանք էլ պիտի կրեն այն։
Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, եւ մահը չի մօտենալու նրանց։

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի Ա թուղթը կորնթացիներին 2.6-10
Իմաստութիւնը քարոզում ենք հոգեպէս կատարեալներին, իմաստութիւն, որ այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի՝ կործանման սահմանուած իշխանների իմաստութիւնը, այլ քարոզում ենք Աստծոյ խորհրդաւոր, թաքուն իմաստութիւնը, որը ծածկուած է մարդկանցից եւ որն Աստուած սահմանել էր մեր փառքի համար նախքան յաւիտեանները. եւ այս աշխարհի իշխաններից ոչ մէկը չճանաչեց այն. որովհետեւ եթէ ճանաչուած լինէր, արդարեւ փառքի Տիրոջը չէին խաչի. այլ, ինչպէս գրուած էլ է. «Ինչ որ աչքը չտեսաւ, եւ ականջը չլսեց, եւ մարդու սիրտը չընկաւ, Աստուած այն պատրաստեց իր սիրելիների համար»: Բայց Աստուած մեզ յայտնեց այն իր Հոգով. որովհետեւ Հոգին քննում է ամէն ինչ, նոյնիսկ՝ Աստծոյ խորունկ ծրագրերը: