Շնորհակալ ենք Քեզ` Խաղաղությո’ւն պարգևող Քրիստոս Աստված.

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Շնորհակալ ենք Քեզ` Խաղաղությո'ւն պարգևող Քրիստոս Աստված.
Մկրտված մարդը իրավունք չունի անգետ լինի իր փրկության մասին, իրավունք չունի կորցնելու Երկնքի Արքայությունում Տիրոջ հետ հանդիպելու իր մեծ հնարավորությունը: Աստված ամեն րոպե մեր շրթներին է, իսկ մեր գործերը չեն փաստում այդ մասին: Ավելի խորը իմաստով գնահատենք փրկություն բառի նշանակությունը, մեր փրկագինը Տիրոջ Թանկ Արյունը եղավ: Ուրեմն` Այ՛ս պահից թույլ տանք, որ մեր տեր Հիսուս Քրիստոս վերցնի մեր կյանքի ղեկը: Այ՛ս պահից ո՛չ ասենք մեր հին կյանքին, մեր ընկած վիճակին, մեր հուսահատությանը, մեր մոլորությանը: Ա՛յս պահից գնանք ընդառաջ Հիսուս Քրիստոսին մեր մեղավոր կյանքը նրա ոտքերի տակ գցելու և Նրա՛ ոտքերը համբուրելու: Այ՛ս պահից գոհանանք Աստծուց Իր պարգևած կատարյալ բարիքների և տված հնարավորության համար: Այ՛ս պահից որոշում կայացնենք մեր կիրակիները Աստծուն նվիրելու մասին: Այ՛ս պահից Եկեղեցին համարենք մեր մայրը և տեսնենք, թե ինչքան ենք սիրում մեր մորը և ինչ հաճախականությամբ
ենք այցելում, խնամում, հոգ տանում նրան:  Եկեղեցում այս և այն թերությունը կա, այո: Այդ թերություններից կա նաև իմ և քո տանը: Հարազատի իրավունքով պահանջիր և օգնիր վերացնել թերությունը, ինչպես անում ես քո տանը: Իսկ երբ հեռու ես եկեղեցուց, իրավունք էլ չունես խոսես նրանում տեղ գտած թերության մասին: Եկեղեցու ամենամեծ թերությունը դատարկությունն է, եթե դու այնտեղ չես, քո տեղը դատարկ է մնում... և Աստված փնտրում է քեզ...
Այլապես մենք եկեղեցուց օգտվում ենք միայն այնտեղից օրհնված սրբություններ` ջուր, լույս, յուղ, ուռենու ոստեր և այլն վերցնելով: Միայն նյութական օրհնված մասունքները մեզ չեն օգնի, եթե մենք առաջնային չդարձնենք մեր կյանքում հոգևոր օրհնությունները, Իրական Լույսը, Հավիտենական Ջուրը և Կյանք պարգևող Հացը: Լցնենք եկեղեցին մեր մաքուր սրտերով, ուշադիր աղոթքներով, միմյանց հանիրավի չդատելու առաքինությամբ, չարի մեջ բարին փնտրելու պատրաստակամությամբ: Հաստատ իմանալով, որ մենք ենք մեր ներկայությամբ եկեղեցում ստեղծում դրական կամ բացասական մթնոլորտ, հոգևոր կամ մարմնավոր իրականություն: Այս պահից ձեռբազատվենք մեր մեջ եղած Հուդայից և նմանվենք Մադաթիային, որ համալրենք Աստծու ընտրյալների բաց տեղը:
Փառք Աստծուն, որ սովորեցնում է մեզ ամեն վայրկյան...

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 10.5-17

5 Մովսէսը գրում է այն արդարութեան մասին, որ օրէնքից է. եթէ մարդը կատարի այն, նրանով կապրի: 6 Իսկ հաւատից եղող արդարութեան մասին այսպէս է ասում. «Քո սրտում մի՛ ասայ՝ ո՞վ է ելնելու երկինք»: Այսինքն՝ Քրիստոսին իջեցնելու համար: 7 Կամ՝ «Ո՞վ է իջնելու անդունդ»: Այսինքն՝ Քրիստոսին վեր հանելու համար մեռելներից: 8 Իսկ ի՞նչ է ասում Գիրքը. «Մօտ է խօսքը քեզ՝ քո բերանում եւ քո սրտում»: Այսինքն՝ հաւատի խօսքը, որը քարոզում ենք. 9 որովհետեւ եթէ քո բերանով Յիսուսին Տէր խոստովանես եւ քո սրտում հաւատաս, որ Աստուած նրան յարութիւն տուեց մեռելներից, կփրկուես. 10 քանի որ արդարանալու համար սրտով էք հաւատում եւ փրկութեան համար՝ խոստովանում բերանով. 11 քանզի Գիրքն ասում է. «Ամենայն ոք, որ հաւատայ նրան, չի ամաչելու». 12 որովհետեւ չկայ խտրութիւն հրեայի եւ հեթանոսի, քանզի նոյն Տէրը բոլորինն է, հասնող բոլորին, որոնք կանչում են նրան. 13 որովհետեւ ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կփրկուի: 14 Իսկ ինչպէ՞ս կանչեն նրան, ում չհաւատացին. կամ ինչպէ՞ս հաւատան, ում մասին չլսեցին. կամ ինչպէ՞ս լսեն առանց մէկի քարոզելու. 15 կամ ինչպէ՞ս քարոզեն, եթէ չառաքուեցին, ինչպէս գրուած էլ է. «Ի՜նչ գեղեցիկ են ոտքերը խաղաղութեան աւետարանիչների եւ բարի բաների աւետիս տուողների»: 16 Բայց ոչ բոլորը հնազանդ եղան աւետարանին: Եսային աղաղակում է. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր քարոզութեանը»: 17 Ապա ուրեմն, հաւատը լսուածից է, եւ լսուածը՝ Քրիստոսի խօսքից: