Ո՞վ է չարի պատասխանատուն.

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Ո՞վ է չարի պատասխանատուն.
Այսպես, Աստված չի կարող համարվել չարի պատասխանատու: Նա, որ ստեղծողն է գոյի և ոչ թե անգոյի, նա, որ տվել է տեսողությունը և ոչ թե կուրությունը, նա որ ծնունդ է տվել առաքինությանը և ոչ թե առաքինության բացակայությանը, և, որպես վարձ, այն առաջարկել է նրանց, որոնք աստվածային բարիքները առաքինաբար վայելելու առաձնաշնորհն են ապրում, և դա առանց մարդկային բնությունը բռնադատությամբ ենթարկելու իր քմահաճության՝ նրան, հակառակ իր կամքին, քաշել տանելով դեպի բարին որպես անշունչ մի առարկա:
Եթե պայծառ երկնքում, երբ լույսը շողում է իր մաքուր փայլով, մեկը կամովին ծածկի իր տեսողությունը՝ իջեցնելով իր կոպերը, արևը պատասխանատու չէ, որ նա լույսը չի տեսնում:
Ամեն չար բան բնորոշվում է բարու բացակայությամբ, չարը չունի սեփական գոյություն, չենք կարող այն նկատել որպես իրականություն: Արդարև, ոչ մի չար բան գոյություն չունի ազատ կամքից դուրս, այլ նա իր անունն ստանում է բարու բացակայությունից: Արդ, ինչ որ չկա, չունի իրականություն, և ինչ որ չունի իրականություն, գործը չէ նրա, ով ստեղծել է իրականությունը:
Սուրբ Գրիգոր Նյուսացի
 
Ինչո՞ւ ունայն բաներ լսելուց, բնավ չենք ձանձրանում, թեկուզ այն տևի մի ամբողջ օր։ Իսկ Աստծո խոսքը կարդալու կամ լսելու ժամանակ չունենք։
Ինչո՞ւ է այսօր Աստծո խոսքը թույլ ներգործում մեզ վրա։
Ինչո՞ւ հնում քրիստոնյաներն ավելի զգայուն էին նրա նկատմամբ։
Առաջին խոչընդոտը, որը թույլ չի տալիս, որ Աստծո խոսքն աճի և հասունանա մարդու սրտում, ծուլությունն ու անփութությունն են։ Հիսուս Քրիստոս Իր սերմնացանի հռչակավոր առակում այս մասին ասում է. «Սերմի մի մասն ընկավ ճանապարհի եզերքին»։ Ճանապարհը խորհրդանշում է ծույլ ու անբան մարդու սիրտը` ըստ Հովհ. Ոսկեբերանի մեկնության։ Ինչպես ճանապարհին թափված սերմն է անցորդների ոտքի կոխան դառնում, այդպես էլ ծույլ ունկնդիրը ուշադրություն չի դարձնում Աստծո խոսքին։ Նրա համար դատարկ և ունայն պատմություններն ավելի ախորժելի են, քան իրեն քրիստոնեական կյանքի մեջ հաստատող խրատները։ Ահա նման անփութության մի օրինակ։
 
Մի հույն վարժապետ չէր կարողանում հասնել այն բանին, որ ժողովուրդն իրեն ունկնդրեր, երբ խոսում էր պետական կարևորագույն գործերի մասին։
Այդժամ նա սկսում է պատմել մի մտացածին պատմություն այն մասին, թե ինչպես մի պատանի ամռանը մի մարդու ավանակ է վարձում, որ մի քաղաքից մյուսը գնա։ Երբ կեսօրին արևն սկսում է կիզել, երկուսն էլ ցանկանում են շոգից պատսպարվել ավանակի ստվերի ներքո, սակայն վիճելով՝ սկսում են հրմշտել իրար ստվերի համար։ Պատանին ասում է, որ ինքն է վարձել ավանակին, ուստի նրա
ստվերը ևս իրեն է պատկանում, իսկ տերը, թե՝ վարձով է տվել առանց ստվերի։ Պատմելով այսքանը՝ վարժապետը թողնում է իր տեղը, որ հեռանա, սակայն ժողովուրդը ետ է պահում նրան՝ պահանջելով, որ ավարտի պատմությունը և ասի, թե ինչպես լուծվեց վեճը։ Այդժամ վարժապետը ծիծաղում է և ասում. «Ի՜նչ մարդիկ եք դուք։ Ավանակի ստվերի մասին լսել ուզում եք, իսկ հայրենիքի և ձեր փրկության մասին՝ ոչ»։
Այդպիսին են որոշ քրիստոնյաներ. երբ նայում են, լսում կամ կարդում ունայն բաներ, բնավ չեն ձանձրանում, թեկուզ այն տևի մի ամբողջ օր։ Իսկ Աստծո խոսքը կարդալու կամ լսելու ժամանակ չունեն։
Մյուս խոչընդոտը, որը թույլ չի տալիս, որ Աստծո խոսքն արմատավորվի մարդկանց սրտերում և պտղաբերի, խստասրտությունն է։
<<Ինչպես կարդալ Աստվածաշունչը>> գրքից

Օրվա ընթերցվածք.

Թուղթ եբրայեցիներին 12.1-7

Ուրեմն, մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմութիւն ունենք, դէ՛ն գցենք ամէն հպարտութիւն եւ ծանր մեղք, համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ. նայենք Յիսուսին՝ հաւատի Զօրագլխին, այն Կատարելագործողին, որն իր առաջ դրուած ուրախութեան համար յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծոյ աթոռի աջ կողմում: Ապա ուրեմն, մտաբերեցէ՛ք Յիսուսին, որ այսպէս համբերեց իր հանդէպ մեղաւորների ունեցած հակառակութեանը, որպէսզի չլինի թէ յոգնէք եւ յուսալքուէք.  դուք, որ կռուի մէջ դեռ արիւն թափելու չափ չհակառակուեցիք մեղքին 5 եւ մոռացաք այն յորդորը, որ ուղղուած է ձեզ՝ իբրեւ որդիների. «Որդեա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր եւ մի՛ վհատուիր, երբ յանդիմանուես նրանից, քանի որ Տէրը ում սիրում է, խրատում է, պատժում է ամէն մի որդու, որին ընդունում է»: Թէ խրատին համբերող էք, Աստուած ձեզ կմօտենայ իբրեւ որդիների: