Սուրբ Գայանեի և երկու կույսերի հիշատակության օրն է այսօր:

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Սուրբ Գայանեի և երկու կույսերի հիշատակության օրն է այսօր: Շնորհավորում եմ Գայանե անունը կրող բոլոր հայուհիներին իրենց անվանակոչության օրվա առթիվ, հայցում եմ Սուրբ Գայանեի բարեխոսությունը նրանց քրիստոնեական խաղաղ կյանքի և Քրիստոսի աղախիններ կոչվելու մեծ պատվի համար: Գոհություն հայտնենք Աստծուն այս շաբաթվա համար, որ հագեցած է մեր սրբերի հիշատակության տոներով և մենք հնարավորություն ունենք բաժնեկից լինելու Պատարագի համընդհանուր աղոթքին և երկրպագելու Սուրբ Հռիփսիմյանց և Գայանյանց մասունքնեին: Յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել նրանց, ովքեր իրենց սուրբ արյունով շաղախեցին մեր հայրենի հողը հանուն Քրիստոսի, հանուն հավատքի: Առավել գնահատենք այն փաստը,  որ մեր Տերը` Հիսուս Քրիստոս Իր առաքյալներին ուղարկեց Հայաստան աշխարհ, իսկ Մայրը`Մարիամ Աստվածածինը տեսիլքով երևաց Սուրբ Կույսերին և դարձյալ Հայաստան ուղարկեց, որպես մեծ մխիթարություն հայ ազգի համար: Կույսերի նահատակությունից հետո ս. Գրիգոր Լուսավորիչը հողին հանձնեց 9 օր անթաղ մնացած նրանց սուրբ նշխարները, որոնք անուշահոտություն էին բուրում, և նրանց նահատակության վայրերում կառուցեց վկայարաններ: Ս. Հռիփսիմեի և 32 կույսերի վկայարանի տեղում հետագայում կառուցվել է Ս. Հռիփսիմե եկեղեցին, ս. Մարիանեի վկայարանի տեղում՝ Ս. Շողակաթը, իսկ ս. Գայանեի և 2 կույսերի վկայարանի տեղում՝ Ս. Գայանե եկեղեցին: Յուրաքանչյուրս մեր կարողության չափով խնդրենք Աստծուն, որ անսասան պահի մեր եկեղեցին, խաղաղություն հաստատի մեր երկրում և անվտանգ պահի մեր բանակը հանուն իր սրբերի, որոնք նահատակվեցին և թաղվեցին մեր հողում: Խնդրենք Աստծուն, որ օգնի մեզ փոփոխություն կատարել մեր սրտերում, հասկանալու համար թե ինչ է մեզնից պահանջում քրիստոնեությունը և որն է մեր ապրելու նպատակը և պարտականությունը: Փառք Աստծուն ամենուր:

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 6.16-7.1
Արդարեւ, կենդանի Աստծոյ տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը:  Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք,– ասում է Տէրը,– եւ մի՛ դիպէք պիղծ բաների.  եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ ես պիտի լինեմ ձեզ համար Հայր. եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր»,– ասում է Ամենակալ Տէրը:
Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծոյ երկիւղով: