Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Եղիա Մարգարեի հիշատակության տոն.
Սիրտդ կապիր եկեղեցու հետ, որպեսզի մի օր մտքիդ սառնությունը հալվի նրա ջերմությունից...հորդորում են Հայրերը: Բարի կիրակի բոլորիս: Այսօր հիշատակն Եղիա մարգարեի: Շնորհավորում եմ Եղիա անունը կրող բոլոր հայորդիներին իրենց անվանակոչության օրվա առթիվ: Թող Հրաշունչ Եղիա մարգարեի աստվածային նախանձախնդրությունը փոխանցվի ձեզ Աստծո կամքով, որպեսզի Եղիայի նման դուքք էլ շնորհներ ստանաք ու գործածեք միայն Աստծո փառքի համար: Սուրբ Եղիա մարգարեն աղքատ ընտանիքից էր: Նա մարգարե դարձավ Իսրայելի Աքաաբ հեթանոս թագավորի օրոք, որը մինչ այդ եղած կռապաշտ թագավորներից ամենապիղծն էր: Աստծո հրամանով Եղիան հայտնվեց նրա մոտ և կանխահայտնեց, որ երկրում 3 տարի երաշտ ու սով է լինելու: Սակայն ամբարտավան թագավորը խիստ բարկացավ ու ցանկացավ սպանել մարգարեին: Եվ Եղիան ստիպված հեռացավ անապատ, որտեղ իր գոյությունը պահպանում էր Աստծո հրաշքով: 3 տարի անց, երբ ժամկետը լրացավ, Աքաաբի սուտ աստվածների ոչնչությունը բացահայտելու և ճշմարիտ Աստծո զորությունն ապացուցելու նպատակով Եղիան աղոթեց Տիրոջը, և երկնքից իբրև նշան կրակ իջավ, որը լափեց պատրաստված զոհը:
Տեսնելով այդ հրաշքը՝ ժողովուրդը հավատաց ճշմարիտ Աստծուն, մինչդեռ կռապաշտ թագավորը ավելի զայրացավ և դարձյալ սպառնում էր սպանել մարգարեին: Իր կյանքը փրկելու համար Եղիան հեռացավ ու պատսպարվեց լեռներում, որտեղ Տիրոջ կողմից հայտնություններ էր ստանում և մխիթարվում: Աստծո հրամանով նա մի անգամ ճանապարհ ընկավ և գտնելով Եղիսեին՝ նրան
օծեց իբրև մարգարե, որպեսզի նա փոխարինի իրեն: Եղիսեն անմիջապես հետևեց Եղիային և սկսեց ծառայել նրան: Այնուհետև Տերը հրամայեց Եղիային դարձյալ այցելել Աքաաբին և սպառնալով հանդիմանել նրան իր անօրինությունների համար: Այս անգամ թագավորը զղջաց՝ վախենալով իրեն սպասող պատուհասից: Աստված երկրի վրա Եղիային բազում հրաշագործություններով փառավորելուց հետո ի վերջո հրեղեն կառքով նրան փոխադրեց երկինք՝ մարգարեին տրված շնորհները փոխանցելով Եղիսեին: Ըստ Սուրբ. Հովհաննես Ավետարանչի Հայտնության գրքի և քրիստոնեական ավանդության՝ աշխարհի վախճանից առաջ Եղիան Ենոքի հետ պիտի վերադառնա երկիր՝ Նեռի օրոք քարոզելու անհավատներին: Այնուհետև, նահատակվելուց 3 օր անց, նրանք պիտի հարություն առնեն և բոլորի աչքի առջև բարձրանան երկինք:
Օրվա ընթերցվածք.
Հակոբոս առաքյալի թուղթը 5.16-20
Ձեր մեղքերը միմեանց խոստովանեցէ՛ք եւ միմեանց համար աղօ՛թք արէք, որպէսզի բժշկուէք. քանզի արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է: Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակայ. նա աղօթեց, ու երկրի վրայ երեք տարի ու վեց ամիս անձրեւ չտեղաց: Ապա դարձեալ աղօթեց, եւ երկինքը անձրեւ տուեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը: Եղբայրնե՛ր իմ, եթէ ձեզնից մէկը շեղուի ճշմարտութեան ճանապարհից, իսկ մէկ ուրիշը նրան յետ բերի, թող իմանայ, որ ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կփրկի նրա հոգին մահուանից եւ կծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն: