Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Մի պահ գանք իրականություն...
Շատ նվիրական առակ է , որը հաճախ կարելի պատմել երեխաներին:
Երեք եղբայր երիտասարդ տարիքում կորցնում են իրեն ծնողներին և ապրում են տխուր, ու տրտում: Սով էր սկսվել երկրում, դժվար էր ապրուստ հայթհայթել, օրեցօր դժվարանում էր ապրելը: Աստված ուղարկում է Իր հրեշտակին` ծերունու տեսքով մարդկանց մեջ` ստուգելու նրանց հավատքը: Հրեշտակը ծերունի մուրացիկի տեսքով հայտնվում է գյուղում և շրջում տնետուն, հերթով ծեծում է բոլորի դռները և խնդրում մի բաժակ ջուր և մի կտոր հաց: Մերժում են մարդիկ, ասելով, որ իրենց չի բավարարում ուտելու հացը, էլ որտեղից կարող ենք մուրացկանին տալ: Հրեշտակը ծեծում է եղբայրների դուռը` նույն պահանջով: Եղբայրները կիսում են իրենց վերջին հացը ծերունու հետ և տալիս են նրան նաև մի բաժակ ջուր: Այդ պահին ծերունին նրանց աչքի առջև փոխակերպվում և դառնում է մի հրեշտակ: Խոսում է հրեշտակը եղբայրների հետ, և հայտնում նրանց, որ Աստծո կամքով պատրաստակամ է օգնել իրենց: Պահանջում է, որ եղբայրները հերթով ասեն իրենց ցանկությունները: Ավագ եղբայրը կամենում է, որ իրենց արտի մեջ եղած բոլոր քարերը դառնան գառնուկներ և այդ բոլորը իր սեփականությունը լինի: Հրեշտակը կատարում է նրա խնդրանքը խաչակնքելով, թևերը վեր է բարձրացնում և օրհնում է արտը: Վայելի՛ր, ասում է ավագ եղբորը, և նրանք ապշում են գառներին տեսնելով:Միջնեկ եղբայրը ոգևորվելով պատահածից, խնդրում է, որ մոտակա հոսող գետը դառնա գինի և դա լինի իր սեփականությունը: Չի՛ մերժում հրեշտակը, և դարձյալ Աստծու օրհնությամբ գետով հոսում է գինին և ասում է նրան` տնօրինի՛ր: Բոլորը ուրախանում են, և հերթը հասնում է կրտսեր եղբորը: Հրեշտակը սիրով սպասում է նրա ցանկությունն էլ կատարելուն, բայց շուտով տխրում է, և թևերը ներքև են իջնում հուսահատությունից: Ի՞նչ էր խնդրել կրտսեր եղբայրը: Նա խնդրել էր իր կյանքի համար մի հավատացյալ, բարեպաշտ, աստվածավախ, աստվածասեր ու նվիրված մի աղջիկ, որի հետ նա կապրեր իր ողջ կյանքը, և կլինեին երջանիկ...
Մե՛ծ բան խնդրեցիր, եղբայ՛ր, դժվա՛ր է քո հարցը, շա՛տ պետք է փնտրես, և եթե գտնես, դու աշխարհի երջանիկն ես...
Խոսրով Անձևացին ասում է.... Շատերն ասում են, թե ամեն ոք գիտի՝ ինչ է մեղքն ու արդարությունը, ամեն մարդ տեղյակ է չարից հեռանալու և բարիք գործելու մասին, բայց Սուրբ Գրքով զբաղվելը շահ չէ և կարևոր գործերը խափանում է։ Սա իրականացումն է մարգարեի խոսքը, թե` «Ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու սով պիտի ուղարկեմ» (Ամոս 8: 11)։ Մարգարեն նկատի ունի, որ այս սովից սմքում ու ապականվում են այն հոգիները, որոնք չեն լսում Աստծո պատգամները։ Քանզի ինչպես մարմինն է մահանում առանց կերակուրի, նույնպես և հոգին չի կարող ապրել առանց Սուրբ Գրքի խրատների։ Նույն բանը վկայում է նաև Տերն Իր փորձության ժամանակ. «Միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ Աստծո ամեն խոսքով» (Ղուկ.4: 3)։ Եթե Աստծո պատվիրաններն հավիտենական կյանք են, ապա ակնհայտ է, որ դրանցից զրկվածները մեռած են հավիտենական կյանքի համար, ինչպես որ անհրաժեշտ կերակուրից զրկվածներն են մահանում այս կյանքում...: Սատանայի շուրթերով են խոսում նրանք, ովքեր խափանում են Սուրբ Գիրքը լսելը:
Օրվա ընթերցվածք.
Առակներ 9.1-6
Իմաստութիւնը շինեց իր տունը եւ կանգնեցրեց եօթ սիւներ, մորթեց իր անասունները, խառնեց պատրաստեց գինին, պատրաստեց նաեւ իր սեղանը: Նա ուղարկեց իր ծառաներին, որ բարձր ձայնով հրաւիրեն իր հացկերոյթին, եւ ասաց. «Ով անզգամ է, թող գայ ինձ մօտ»: Իսկ պակասամիտներին ասաց. «Եկէք կերէ՛ք իմ հացից եւ խմեցէ՛ք իմ գինուց, որ պատրաստել եմ ձեզ համար: Թողէ՛ք յիմարութիւնը եւ դուք կապրէք, իմաստութի՛ւն փնտրեցէք եւ դուք կփրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը»: