Աստծու պատասխանը կաշառակերության վերաբերյալ.

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Աստծու պատասխանը կաշառակերության վերաբերյալ...
Ագահութիւնն է, որ կործանում է դատաւորներին եւ դարձնում կաշառառու եւ յաւիտենական հրի ժառանգորդ: Արդ, չարագոյն եւ պատառող գազան է այս ախտը, որ առաջնորդներին ու գիտնականներին աւելի է կործանում, քան ռամիկ եւ անուս մարդկանց:
Ամբակում մարգարէն դեռ իր ժամանակ տեսաւ այս ախտը եւ ձայնեց առ Աստուած.
«Ինչո՞ւ այսպէս ստեղծեցիր մարդկանց, որ մեծամեծերը կուլ են տալիս փոքրերին ծովի ձկների նման: Քանզի տեսայ, որ դատաւորը կաշառքի ուժով թիւրեց օրէնքը, իսկ Դու ներում ես, որն էլ ինձ ցաւալի է: Արդ, յայտնի՛ր ինձ Քո խորհուրդները» Եւ Աստուած պատասխանեց նրան.
«Թէպէտեւ կարողանաս անձրեւի անթիւ կաթիլներն ու ծովի աւազը հաշուել, որն անհնար է, Իմ խորհուրդները չես կարող իմանալ, որովհետեւ ապագայում պահել եմ մի օր, երբ պիտի դատեմ բոլորին»:
Կրկի՛ն տես այս չարագոյն ախտի պղծութիւնը, որովհետեւ գալիս են իշխաններ, առաջնորդներ ու պատուաւոր այրեր եւ իմաստուն խօսքերով խնդրում են դատաւորին, բայց նա չի լսում նրանց: Յետոյ գալիս են ոսկին ու արծաթը, որոնք ոչ ձայն ունեն եւ ոչ էլ խօսում են, սակայն լուռ, իրենց պայծառութեամբ յոյժ խոցում եւ կակղացնում են դատաւորի սիրտը: Եւ նա, հաւանելով, լսում է անբաններին առաւել, քան բանականներին: Ուստի, աղաչո՜ւմ եմ, զգաստացէ՛ք, իշխաննե՛ր եւ դատաւորնե՛ր, եւ կաշառակերութեամբ մի՛ գանձէք գեհենի հուրը ձեր անձերի համար:
Վարդան Այգեկցի Խրատներ.

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Հովհաննեսի 12.24-26
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կտայ: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի յաւիտենական կեանքի համար: Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետեւից կգայ. եւ ուր ես եմ, այնտեղ կլինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կպատուի իմ Հայրը: