Քրիստոս ոչ թե տաճարի համար մեռավ, այլ` արարած տաճարների:

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2018

Քրիստոս ոչ թե տաճարի մեռավ, այլ` արարած տաճարների համար:
Երբ մարդիկ եկեղեցի են քանդում, կամ Սուրբ սեղան են քանդում, դրանով չարիք են գործում: Որքան առավել նրանք են չարիք գործում, որոնք ապականում են հոգևոր տաճարը: Մարդ էակը շատ ավելի պատվական է, քան եկեղեցին, և Քրիստոս ոչ թե տաճարի համար մեռավ, այլ արարած տաճարների համար: Ուրեմն ամեն տեղ զգույշ լինենք, որպեսզի ոչ ոքի առիթ չտանք մեզ վրա նվազագույն պատճառով իսկ մեղք գտնելու: Պետք է մեր օրերում արթուն լինենք, և բյուր աչքեր ունենանք: Չկարծես, թե տգիտությունդ գոհացուցիչ պատասխան պիտի համարվի: Նաև մի ասա, թե այսինչն ու այնինչն էլ նույնն են անում, քանի որ բազմաթիվ չարիքներ են ծնվում դրանից, իսկ սատանան մի փոքր մեղքով կորցնում է մեզ: Մի նայիր մեղքը փոքր է թե մեծ, այլ տես, որ այն անգործության մեջ այնպես է մեծանում, ինչպես որ մարմնի ցավերն են մեծանում, որոնք իրենց փոքրության պատճառով անտեսվել են:  Բարսեղ Մաշկևորցի
 
ՄԻ ԻՄԱՍՏՈՒՆ ԱՍԵԼ Է…
Երեք բան երբեք չեն վերադառնում`
ժամանակը, խոսքը, հնարավորությունը:
Երեք բան երբեք չպետք է կորցնել`
հանգստություն, հույսը, պատիվը:
Երեք բան առավել թանկ են`
սերը, հարգանքը, ընկերությունը:
Երեք բան կյանքում անկայուն են`
իշխանությունը, կարողությունը, հաջողությունը:
Երեք բան բնորոշում են մարդուն`
աշխատանքը, ազնվությունը, ձեռքբերումները:
Երեք բան կործանում են մարդուն`
գինին , գոռոզությունը, չարությունը:
Երեք բան ամենադժվարն է ասել`
ես քեզ սիրում եմ, ներիր ինձ, օգնիր ինձ…

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Հովհաննեսի 10.11-16
Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար:  Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է.  քանի որ վարձկան է եւ ոչխարների համար հոգ չի անում:  Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից:  Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կտամ իմ ոչխարների համար:  Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ: