ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
«Սուտը մարդու նողկալի անպատվությունն է»
Մի հատված եկեղեցում խոսված քարոզից, որը շատ ուսուցողական է.
Սոդոմ և Գոմոր քաղաքները այրվեց ոչ միայն իրենց անբարո վարքի պատճառով, այլ հետագա սերունդներին դաստիարակելու և զգուշացնելու նկատառումով: Եթե այսօր դու դրամ վաստակելու պատրվակով քո երիտասարդ աղջկան մղում ես անբարո քայլի` դա նույնպես «սոդոմ» է: Եթե դու անբարո օրենքներ ես ընդունում, որը կարող է գայթակղություն հանդիսանալ անմեղ մարդկանց համար` դա ևս «սոդոմ» է: Եթե դու զավակների հայր ես և գայթակղում ես ուրիշի կնոջը կամ աղջկան, դա էլ «սոդոմ» է: Սոդոմական մեղքը միայն միասեռականություն չէ, այլ այն ամենը ինչը փչացնում է հասարակության լայն շերտերին` հատկապես երիտասարդներին «ժամանակակից» անվան տակ: Ուրեմն զգույշ եղիր, որ գայթակղությունը հանկարծ քո ձեռքով չգա, որպեսզի քո մասին չասեն.
«Վայ նրան...ում ձեռքով կգա գայթակղությունը»:
«Սուտը մարդու նողկալի անպատվությունն է». ասում է Հ. Ոսկեբերանը
Մեծ են ստի հաջողությունները: Մեր հասարակական կյանքը ներթափանցված է ստով, այն միջոց է դառնում իշխանության ձեռքբերման համար, քայքայում է ընտանեկան հարաբերությունները, մարդուն զրկում է ամբողջականությունից, քանզի անարդարությունը բազմապատկողը իր մեջ երկատվում է: Եվ իրոք, սուտ խոսելով մենք ասես երկու կես ենք լինում, սկսում ենք երկու կյանքով ապրել, իսկ դա հանգեցնում է մեր անձի ամբողջականության կորստյան: «Եվ եթե մի տուն ինքն իր մեջ բաժանվի, այդ տունը չի կարող կանգուն մնալ» Մարկ.3:25
Տե՛ր, պայծառացրո՛ւ, հոգուս լապտերը ինչպես իմաստուն կույսերին, և շնորհի՛ր արթնությամբ պատրաստվել դիմավորելու երկնավոր Փեսայիդ,
որպեսզի հիմար կույսերի պես չմնամ դրսում: Եփրեմ Ասորի
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 14.25-27
Եւ նրա հետ շատ ժողովուրդ էր գնում. նա դարձաւ եւ ասաց նրանց. «Եթէ մէկը ինձ մօտ գայ եւ չնախընտրի ինձ իր հօրից ու մօրից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քոյրերից, նոյնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել. որովհետեւ ով որ չվերցնի իր խաչը եւ իմ յետեւից չգայ, չի կարող իմ աշակերտը լինել»:
Post Views: 1,188