ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Այսօր օգտվիր Քրիստոսի փաստաբանությունից, վաղը Դատավոր կդառնա Նա:
Եթե դուք էլ արթնացաք զարթուցիչի օգնությամբ, ապա կարող եք փաստել, որ այնքան էլ հաճելի չէ լսել նրա ձայնը հատկապես վաղ առավոտյան արթնանալու և տաք անկողնուց դուրս գալու համար: Սակայն համամիտ եք նաև, որ առանց զարթուցչի մենք շատ կարևոր բաներից կուշանանք, և շատ բաներից կզրկվենք ուշանալու պատճառով:
Սա իրականություն է մեր կյանքում գրեթե մեծամասնության մոտ:
Սակայն մենք ունենք ավելի կարևոր Զարթուցիչ, այս անգամ ոչ թե մեր գործերի, այլ մեր կյանքի հավիտենական փրկության համար: Դա Աստվածաշունչն է, Աստծու արթնացնող խոսքն է, փրկության Ավետարանի պատգամն է, որը շատ հաճախ անջատում ենք գիտակցաբար, ինչպես մեր զարթուցիչը և ուշանում եք կարևոր հանդիպումից: Իսկ եկեղեցու քարոզն ասում է. Այսօր Քրիստոս որպես փաստաբան է քեզ համար, օգտվիր նրա բարի ծառայությունից, քանզի քեզ պաշտպանում է, իսկ վաղը Նա կդառնա Դատավոր և քեզ կդատի քո գործերի համար: Լսենք մեր քնած կյանքը արթնացնող զարթուցիչ խոսքեր և արթուն մնանք, որպեսզի փորձության մեջ չընկնենք: Աշխարը իր ականջները փակել է Աստծո խոսքի հանդեպ: Սակայն Աստված շարունակում է խոսել պատկան մարդկանց միջոցով: Մենք էլ աշխարհի մի մասնիկն ենք, սկսենք մեզնից և մաս չկազմենք ականջ փակողներն հետ, որովհետև գրված է. ով լսելու ականջ ունի, թող լսի... թե ինչ է ասում Տերը:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 10.37-42
Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ: Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ: Ով որ իր անձը գտնում է, այն կկորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կգտնի: Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ Ուղարկողին: Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կստանայ: Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կտայ խմելու իբրեւ աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
Post Views: 1,195