ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Առակ մարդու մասին.
Կռվում են երկու հարևան մի հողակտորի համար:
- Ի՛մն է այս հողակտորը.
- Ո՛չ, ի՛մն է, ասում է հարևանը.
- Ահա՛ քեզ փաստաթուղթ հողի վերաբերյալ.
- Ե՛ս էլ ունեմ փաստաթուղթ (կեղծ) ասում է մյուսը.
- Ես քեզ կսպանե՛մ, եթե շարունակես.
- Ե՛ս էլ քե՛զ կսպանեմ. վեճը շարունակվում է և թեժանում.
- Գնանք քահանայի մոտ,
- Գնա՛նք, ասում է մյուսը:
Քահանան հարցնում է. ո՞ւմն է հողը.
- Ի՛մն է, ասում է առաջինը.
- Ի՛մն է, ասում է երկրորդը.
- Ահա՛ փաստաթուղթ.
- Ահա՛ փաստաթուղթ.
Քահանան պարզ պատկերացնում է իրավիճակը և ասում.
- Գնանք հարցնենք հողին.
- Մի՞թե հողը խոսում է.
- Անշո՛ւշտ խոսում է, ասում է քահանան, և ավելացնում. կանչեք համայնքի բոլոր բնակիչներին, թող նրանք էլ ականատես լինեն ձեր դատին,
քանի որ բոլորին էլ օգտակար կլինի լսել, թե ինչ է ասում հողը: Հավաքվում է բազմությունը:
Քահանան հարցնում է հողին.
- Ո՞ւմն է այս հողը վերջապես.
- Հողը լռում է...
Քահանան ասում է. լսեցի՞ք ինչ ասաց հողը.
- Ո՛չ, զարմացան հողի տերերը:
- Հողը ասա՛ց. ո՛չ սրան եմ պատկանում, ո՛չ էլ` մյուսին: Բայց նրանք երկուսն էլ ինձ են պատկանում և ինձ իրենց հետ ոչ մի տեղ չեն կարող տանել երբե՛ք:
Ահա՛ թե ումն է հողը... Իսկ վիճելի «հող» բոլորս էլ ունենք ավաղ... մոռանալով առաջնային բաների մասին, պայքարում ենք երկրորդական` անկարևորների համար:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 21.12-19
Բայց այս բոլորից առաջ ձեզ վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար: Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան: Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, որովհետեւ ես ձեզ կտամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակուել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները: Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն: Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար: Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի: Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները:
Post Views: 1,967