Սերը սպառվեց, երկյուղը վերացավ, սիրեցինք աշխարհը, ընթացանք ոչնչի հետևից, և ցանկացանք միայն առօրեականը:

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-karozner-85/

Հոգևոր քարոզներ 2018

Սերը սպառվեց, երկյուղը վերացավ, սիրեցինք աշխարհը, ընթացանք ոչնչի հետևից, կասեցվեցինք հույսից և ցանկացանք միայն առօրեականը:
Վերջին օրերին պիտի հանդես գան բազում ուսումնատյացներ, ծույլեր, դատարկախոսներ, վատաբաններ և ամբաստանողներ: Եվ որտեղի՞ց պիտի գտնես մարդկանց մեջ ճշմարտություն, երբ նրանք պնդաճակատ, եսասեր, ընկերատյաց, բամբասող, բանսարկու, ստախոս, մեծամիտ, փառասեր,հարբեցող և հեշտասեր են լինելու: Այսուհետև մարդիկ չեն փառաբանելու Աստծուն, և մարդկանց մեջ չի լինելու ճշմարտություն:
Իմ որդիներ, ես լալագին ու ողբագին, հառաչող սրտով խրատում եմ ձեզ, որովհետև շատերը հեռանում են հավատքից և ուրանում Քրիստոսին: Այդ է պատճառը, որ խավարը պատեց բոլոր արարածներին: Ամենայն մարդ, որ կամենում է մոլորվել ու գնալ խոտոր ճանապարհով, թե հնար կա, որպեսզի բռնությամբ կամ աղաչելով, թեկուզ և ընծաներով կարողանամ հետ պահել, անվեհեր հոգով պիտի ջանամ թույլ չտալ, որ այդպիսինը մատնվի հավիտենական կորստի:
Որքան որևէ մեկն ուշանում է հաղորդությունից, դևերն ուրախանում են,որովհետև նրանց համար դյուրորսալի է փրկական խորհրդից հեռացածը: Իսկ երբ որևէ մեկը հաղորդվում է, զարհուրում են ու խույս տալիս և ավելի հեռու փախչում, որովհետև նրա մեջ իրենց տեղ չեն գտնում: Քանզի նա, ով Քրիստոսի տաճար է լինում, նրանում դևերին մեհյան չի՛ հաջողվում ստեղծել:Ուստի, աղաչում եմ ամենքին և հայցում, որ հաղորդվեն Աստծո երկյուղի ու սիրո փափագով, որպեսզի ոչ ոք բնավ անարժանաբար չհաղորդվի և չբարկացնի Աստծուն, կամ հուսահատությամբ չհեռանա և կորստյան չմատնվի, այլ այս երկու ծայրահեղություններից էլ խուսափի՝ թե՛ անառակաբար խիզախելուց և թե՛ հեղգությամբ և հուսահատությամբ հապաղելուց ու հեռանալուց:
Բազում աղոթքներ են մեզ պետք, բազում արտասուքներ՝ հաճախակի պաղատանքներով և մեծագույն ճգնությամբ հայցելու Աստծուց, որպեսզի արժանի լինենք լուսավոր միտք ստանալու, որով կբորբոքվի մեր մեջ աղոթքի բաղձանքն ու Աստվածային Գրքի վերծանությունը:
Այսպիսին են ցրված միտք ու զբաղված բարք ունեցողները, որոնց մեջ սպառվել է աստվածային Կտակարանների ունկնդրության սերը, որոնք շրջում են աշխարհում ինչպես կույրը: Քանզի կամ բնավ չեն ընթերցում և կամ ինչ որ ընթերցում են՝ ոչ թե սիրով ու փափագով, այլ՝ որպես հարկադիր մի բան և պարտքերի հատուցում: Քանզի ոչինչ ավելի ողորմելի չէ, քան Սուրբ Գրքի հանդեպ սիրո և աստվածային պատվիրանների վերծանության բաղձանքի սպառումը:
Եվ այս՝ ի՞նչ պատճառով: Որովհետև սերը սպառվեց, երկյուղը վերացավ, զարտուղի ընթացանք, սիրեցինք աշխարհը և այն, ինչ աշխարհում է, ընթացանք ոչնչի հետևից, կասեցվեցինք հույսից և ցանկացանք միայն առօրեականը, քանզի մարմին դարձանք: Եվ սիրեցինք մարմնավոր բաները և դրանց ետևից գնացինք՝ հեշտության, զբաղմունքների, ծուլության, նախանձի և ատելության և
բոլոր մյուս չարիքների, փառքի, պատվի, իշխանասիրության և ագահության:
Այս պատճառով աղաչում եմ՝ արթնացե՛ք, արթնացե՛ք և առավել ևս թոթափվենք սատանայական մոլությունների արբեցությունից: Մի կողմ նետենք հրեական քողը`կեղծավորությունը և լուսափայլ մտքո՛վ նայենք Աստծուն:
Խոսրով Անձևացի

Օրվա ընթերցվածք.

Թուղթ եբրայեցիներին 13.7-9
Յիշեցէ՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծոյ խօսքն ասացին: Նայելով նրանց կեանքի ընթացքի վախճանին՝ հետեւո՛ղ եղէք նրանց հաւատին: Յիսուս Քրիստոս նոյնն է երէկ, այսօր եւ յաւիտեան: Տեսակ-տեսակ եւ օտարոտի ուսմունքների մէջ մի՛ տարուբերուէք, քանզի լաւ է շնորհով ամրացնել սիրտը եւ ոչ թէ՝ կերակրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպէս ընթացան: