Եկեղեցուն արված նվերը անուշահոտություն է և ընդունելի պատարագ` Աստծուն հաճելի.

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-karozner-85/

Հոգևոր քարոզներ 2018

Եկեղեցուն արած նվերը անուշահոտություն է և ընդունելի պատարագ` Աստծուն հաճելի.
Պողոս Առաքյալը փիլիպեցիներին անվանում է իր ուրախությունն ու պսակը, նրանցից գոհանալով այն բանի համար, որ նրանք հաստատուն են ի Տեր: Քիչ հետո շնորհակալություն է հայտնում նրանց արած օգնության համար և ասում է. չափազանց ուրախ եմ Տիրոջով, որ դուք էլ եք մտածել հոգ տանել իմ մասին, ինչպես արդեն հոգում էիք ինձ համար: Արդեն հասկանալի է, որ փիլիպեցիները իրենց կարողությունից օգնում էին Աստծու Փրկության Ավետարանը քարոզողին, չնայած առաքյալը նաև ասում է, որ ինքը սովոր է թե նեղության , թե առատության Նրա շնորհիվ, ով իրեն զորացրեց: Պողոս Առաքյալը գնահատում է այն զորությունը, որով ինքը կարողանում է կայուն մնալ և նեղության և առատության մեջ: Բայց ասում է դուք լավ արեցիք, որ օգնեցիք ինձ, որովհետև ուրիշ եկեղեցիներ չօգնեցին.<<Ոչ թէ նուէրներ եմ փնտռում, այլ փնտռում եմ այն պտուղը, որ աւելանալու է ձեր հաշուին>>։
Առաքյալը ասում է ձեր տվածը անուշահոտություն է և ընդունելի պատարագ` Աստծուն հաճելի: Սիրելի բարեկամ եթե երբևէ նեղսրտել ես եկեղեցուն տված նվիրատվության համար, ապա կարդա Պողոս առաքյալի փիլիպեցիներին ուղղված թղթի չորրորդ գլուխը:Եկեղեցուն արած հանգանակությունը անուշահոտություն է և ընդունելի պատարագ` Աստծուն հաճելի:Երբեք մի նեղսրտիր եկեղեցուն արած օգնության համար, որովհետև այն պտուղ է, որ ավելանում է ձեր հաշվին...

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Ղուկասի 12.4-9
Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին. մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող,  այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի: Այո՛, ասում եմ ձեզ. վախեցէ՛ք Նրանից:  Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծոյ առաջ մոռացուած չէ:  Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշւուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները:  Ասում եմ ձեզ. ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ:  Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի: