Խոստովանենք մեր հոգևոր ծուլությունը.

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-karozner-85/

Հոգևոր քարոզներ 2018

Խոստովանություն հոգևոր ծուլության մեջ
1.«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով» Ղուկ.10:27:
Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, քանզի ես չեմ սիրում իմ Տեր Աստծուն: Եթե ես Նրան սիրեի, ապա ուրախությամբ անդադար կմտածեի Նրա մասին և յուրաքանչյուր միտք ինձ մեծ երջանկություն կպատճառեր, իսկ ես՝ թշվառս, կենցաղայինի, առօրեականի մասին ավելի հաճախ ու սիրով եմ մտածում, մինչդեռ Աստծուն հիշում եմ հազվադեպ և պաղ սրտով: Եթե ես սիրեի՜ Աստծուն, ապա աղոթքի միջոցով Նրա հետ զրույցը կսներ ինձ, կզմայլեր հոգիս և կձգտեի Նրա հետ անդադար հաղորդակցության մեջ մնալ: Հակառակը, ես ոչ միայն չեմ զմայլվում աղոթքով, այլև աղոթելիս դժվարանում եմ, ծուլանում, պատրաստ եմ հաճույքով որևէ անկարևոր բանով զբաղվել, միայն թե կարճեմ կամ դադարեցնեմ աղոթքս: Ունայն զբաղմունքներում ժամանակս անցնում է աննկատ, իսկ Աստծո առջև կանգնելու յուրաքանչյուր ժամը թվում է տարի: Չէ՞ որ երբ սիրում ես որևէ մեկին, ապա ամբողջ օրվա ընթացքում հիշում ես նրան և անդադար մտածում նրա մասին: Մինչդեռ ես օրվա ընթացքում հազիվ մեկ ժամ եմ տրամադրում Աստծո մասին խորհելուն և աղոթելուն, իսկ օրվա քսաներեք ժամերը՝ ավաղ, սիրով զոհում եմ իմ ցանկալի կուռքերին:
Խանդավառվում եմ և բավականություն ստանում ունայն բաների և հոգու համար ստորին առարկաների մասին զրուցելիս, իսկ Աստծո մասին խոսելիս գաղջ եմ, ծույլ և ձանձրալի:
Երբ ակամայից ներքաշվում եմ հոգևոր զրույցների մեջ, ապա շուտով սկսում եմ զրուցել այնպիսի բաների մասին, որոնք հագուրդ են տալիս իմ ցանկություններին:
Սիրում եմ հետաքրքրվել քաղաքականությամբ, նորություններով, աշխարհիկ գիտություններով (հեռուստացույցը, ռադիոն, լրագրերը մասն են կազմում իմ կենցաղի), իսկ Տիրոջ օրենքն ուսանելը, Աստծո ճանաչողությունը, աղոթքը կամ որևէ այլ հոգևոր բան ինձ չեն մտահոգում, չեն սնում իմ հոգին, և այս ամենը ոչ միայն համարում եմ անկարևոր զբաղմունք քրիստոնյայի համար, այլև կողմնակի
առարկա, որով կարելի է զբաղվել ազատ ժամին: Քանի որ Աստծո Սերը ճանաչվում է պատվիրանապահությամբ` Եթե սիրում եք Ինձ, պահեք Իմ պատվիրանները, -ասում
է մեր Տերը, իսկ ես՝ անմիտս, ոչ միայն չեմ պահում Նրա պատվիրանները, այլև չեմ մտահոգվում այդ մասին, ուստի ճշմարիտ եզրակացությունն այն է, որ ես չեմ սիրում իմ Տեր Աստծուն: Սա հաստատում է նաև Բարսեղ Մեծը՝ ասելով. Ապացույցը, որ մարդը չի սիրում իր Աստծուն և Նրա Քրիստոսին, այն է, որ չի կատարում Նրա պատվիրանները:
Խրատանի ապաշխարության

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Ղուկասի 8.4-16
4 Երբ շատ ժողովուրդ եւ բազմաթիւ քաղաքներից նրա մօտ եկածներ հաւաքուեցին, առակով նրանց ասաց. 5 «Մի սերմնացան ելաւ սերմեր ցանելու: Եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքը եւ ոտնակոխ եղաւ, եւ երկնքի թռչուններն այն կերան: 6 Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ. երբ բուսաւ, չորացաւ խոնաւութիւն չլինելու պատճառով: 7 Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ. եւ փշերը, նրա հետ բուսնելով, այն խեղդեցին: 8 Եւ ուրիշ մի մաս ընկաւ լաւ ու պարարտ հողի վրայ եւ բուսնելով՝ հարիւրապատիկ պտուղ տուեց»: Երբ այս խօսեց, ասաց. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»: 9 Աշակերտները նրան հարցնում էին, թէ այդ առակն ինչ է նշանակում: 10 Եւ նա ասաց. «Ձեզ տրուած է գիտենալ Աստծոյ արքայութեան խորհուրդները, իսկ ուրիշներին՝ առակներով, որպէսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չիմանան: 11 Իսկ առակը այս է նշանակում. սերմը Աստծոյ խօսքն է: 12 Որոնք որ ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, եւ ապա սատանան գալիս հանում է խօսքը նրանց սրտից, որպէսզի չհաւատան եւ չփրկուեն: 13 Եւ որոնք որ ապառաժի վրայ են, այդ նրանք են, որ երբ լսեն, խնդութեամբ են ընդունում խօսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հաւատում են, իսկ փորձութեան ժամանակ՝ հեռանում: 14 Իսկ այն, որ փշերի մէջ ընկաւ, այդ նրանք են, որ երբ լսում են խօսքը, աշխարհի հոգսերով, հարստութեամբ եւ զուարճութեամբ զբաղուած լինելով՝ խեղդւում ու անպտուղ են լինում: 15 Իսկ այն, որ պարարտ հողի վրայ է, նրանք են, որ բարի եւ զուարթագին սրտով լսելով խօսքը՝ ընդունում են այն եւ յարատեւելով պտուղ են տալիս: 16 Ոչ ոք ճրագ չի վառի եւ կաթսայի տակ չի թաքցնի կամ մահճի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրայ, որպէսզի ովքեր մտնեն, լոյսը տեսնեն: