Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Հոգևոր կուրությունը սարսափելի է կյանքի համար.
Մի ծեր կար, որ իր աստվածահաճո կենցաղավարությամբ հասել էր հոգևոր մեծ բարձունքների, տիրոջ կողմից ստանալով բազում շնորհներ, և այդ տեղի ամբողջ բնակչությունը նրան նայում էր, որպես Աստծո հրեշտակի: Մի օր այս ծերի մոտ եկավ մի հեղինակավոր այր և այսպես դիմեց ծերին:
Ով սուրբդ Աստծո, խնդրում եմ քո անմերժելի աղոթքների մեջ հիշիր ինձ.
- Իսկ ծերը պատասխանեց.
- Ինչո՞ւ ես ինձ նման ձևով դիմում, ես էլ մեղավորի մեկն եմ: - Իսկ այցելուն այսպես ասաց.
-Հայ՛ր, բոլորը գիտեն, թե դու ինչ սուրբ կյանք ես վարում, իսկ դու ասում ես թե մեղավորի մեկն եմ. Այդ խոսքերիդ մեջ արդյոք կեղծավորություն չկա՞.
-Զավա՛կս, դու ո՞վ ես ի պաշտոնե, - հարցրեց ծերը:
- Ես մոտակա գյուղի գյուղապետն եմ.- ասաց այցելուն:
- Իսկ քեզ ինչպե՞ս են նայում քո գյուղի բնակիչները.
- հարցրեց ծերը:
-Դե ոմանք հարգում են, ոմանք՝ սիրում, ոմանք էլ` վախենում
- Իսկ եթե գնաս քաղաք, այնտեղի ժողովուրդը ինչպե՞ս կվերաբերվի քեզ հետ:
- Կարծում եմ, որ այնտեղ անտարբեր կլինեն իմ հանդեպ, ասաց գյուղապետը:
-Լավ, իսկ եթե մտնես թագավորի մո՞տ, այնտեղ ինչպե՞ս կվերաբերվեն՞
- Դե այնտեղ ինձ ընդհանրապես մարդու տեղ չեն դնի.
- ասաց նա:
Ծերն էլ այսպես եզրափակեց խոսակցությունը.
- Այսպես էլ և մենք զավա՛կս, ինչքան որ մոտենում ենք Աստծուն, այնքան մեր ոչնչությունը և մեղավորությունն ենք տեսնում: Իսկ ով այսպես չի վարվում, նա նման է կույր փարիսեցիներին, և զրկվում է Տիրոջ պահպանիչ Աջից:
Սուրբ Հայրերի կյանքից:
Օրվա ընթերցվածք.
Երեմիայի մարգարեությունը 15.19-20
Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը. «Եթէ նորից դարձի գաս, քեզ կպատսպարեմ, եւ իմ աչքի առաջ կապրես. ու եթէ անարգի միջից դուրս հանես պատուականը, կլինես, ինչպէս իմ բերանը, ու եթէ նրանք վերադառնան դէպի քեզ, եւ ոչ թէ դու նորից դառնաս դէպի նրանց, ես քեզ կտամ այդ ժողովրդին իբրեւ պղնձէ ամուր պարիսպ. նրանք պիտի կռուեն քեզ հետ, բայց չեն կարողանայ սասանել քեզ, քանզի ես քեզ հետ եմ քեզ փրկելու եւ պահպանելու համար,– ասում է Տէրը,–
Post Views: 2,541