Ո՞վ է քրիստոնյան ըստ հայրերի և Ավետարանի մեկնության:

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-karozner-85/

Հոգևոր քարոզներ 2018

Աստված երբեք չի անտեսի դեպի իրեն ձգտող մարդուն, զղջացող մարդուն, եթե նույնիսկ այդ ճանապարհին նա սխալվի: Կարևորը Աստծուն ձգտելու ցանկությունն ու նպատակն է:
Ո՞վ է քրիստոնյան ըստ հայրերի և Ավետարանի մեկնության:
Եկեղեցին քրիստոնեական դաստիարակության, Սուրբ Գրքի իմացության, յոթ խորհուրդների ընդունման և մեղքերի խոստովանության վայրն է: Եկեղեցին միջոց է, որպեսզի մարդը առավել մոտենա հավատքին և ընդունի Քրիստոսին: Այս իմաստով ենթական պետք է կատարած լինի առաջին խորհուրդը` Մկրտությունը, որպեսզի դառնա եկեղեցու անդամ և իրավունք ստանա ընդունել նաև մյուս խորհուրդները: Բայց մի՞թե քրիստոնյան նա է, որը մկրտված է: Անշուշտ ոչ: Սուրբ Գրքից մենք գիտենք Աբրահամին` Հավատքի Հորը, որը մկրտված չէր, բայց կատարյալ քրիստոնյա էր Քրիստոսից առաջ: Ուրեմն ո՞վ է քրիստոնյան:
Ավազակը գաղափար չուներ մկրտությունից, բայց դրախտը նվեր ստացավ խաչի վրա: Քրիստոնյան նա չէ, որը մկրտված է, որը ամեն կիրակի Պատարագ է գնում, պարտաճանաչ մասնակցում է եկեղեցական մյուս ծեսերին ու բարեպաշտական արարողություններին: Ո՞վ է քրիստոնյան վերջապես, և ո՞վ է, որ ընդունում է Քրիստոս Փրկչին: Քրիստոս Փրկիչ է, իսկ Փրկչի կարիք ունի նա, որը զգում է, իր խորտակվելը: Քանի դեռ դու ծովի ափին ռեստորանում նստած ես, քեզ ամենևին փրկիչ պետք չէ, իսկ փրկչի կարիք կունենաս, երբ ծովում զգաս խեղդվելու վտանգը, կամ օրինակ եթե ակուլան ոտքդ բռնի: Այդ ժամանակ օգնությունդ միայն փրկչից կակնկալես: Քրիստոնյան նա է, որը ոչ թե լեզվով, այլ սրտով միշտ զգում է Փրկչի կարիքը, տեսնելով իր անկյալ վիճակը: Գնահատելով իր մշտական մեղավոր վիճակը, գիտակցում է որ արժանի չէ Երկնքի Արքայությունը տեսնելու, և համոզված է որ միայն իր անկեղծ զղջումով կարող է ստանալ Տիրոջից այդ իրավունքը:
Ահա թե ով է քրիստոնյան: Ոչ թե նա, ում ութ օրականում կամ տարբեր տարիքներում մկրտեցին, և նա իր կյանքը շարունակեց ապրել առանց հասկանալու Խորհրդի իմաստը, առանց Աստծու հետ անմիջական հաղորդակցության գաղափարի ապրեց իր ողջ կյանքը, երբեմն, երբեմն եկեղեցի մտնելով: Եկեղեցին հենց այդ կառույցն է, որտեղ մարդը կրթվելով հասկանում է, թե ինչպես կարելի է ընդունել Քրիստոսին: Եկեղեցին սովորեցնում է, որ աղոթքները պետք է լինեն ոչ թե անձնական բնույթի խնդրանքներ, այլ մեղքերից ազատվելու աղերսներ, ներվելու ակնկալիքներ, փառաբանության սրտաբուխ արտահայտություններ: Այլապես կարող է անձը երկու ժամ լինել եկեղեցում և ընդհանրապես կապ չունենալ եկեղեցու հետ, առավել ևս Աստծու հետ:
Ըստ Հայրերի կյանքը աննախադեպ հնարավորություն է հողածին մարդու համար, որ իր բարեպաշտ կյանքով աշխարհը դարձնի գեղեցիկ, աճի, բազմանա, վայելի այն, և երկրից երկինք տեղափոխվի իր Արարչի մոտ: Այսինքն մարդ արածին լայն հնարավորություն է տրվել հասկանալու, որ սեփական կամքով կարելի է և՛ երկինք բարձրանալ և՛ մնալ նույն հողի մակարդակի վրա: Դարձյա՛լ ընտրությունը մերն է...

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 13.5-13
5 Քննեցէ՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թէ նոյն հաւատի մէ՞ջ էք. փորձեցէ՛ք դուք ձեզ. չգիտէ՞ք, որ Քրիստոս Յիսուս ձեր մէջ է, այլապէս կլինէիք անպիտան: 6 Բայց յոյս ունեմ, թէ կիմանաք, որ մենք անպիտան չենք: 7 Եւ աղաչում ենք Աստծուն, որ չարը ձեզ բան չանի. ոչ՝ որպէսզի մենք ընտիր երեւանք, այլ որպէսզի դուք բարին գործէք, հոգ չէ, թէ մենք անպիտան թուանք. 8 քանի որ չենք կարող հակառակուել ճշմարտութեանը, այլ պաշտպան ենք ճշմարտութեան: 9 Ուրախ ենք, երբ մենք տկար ենք, եւ դուք զօրաւոր էք: Նոյն բանի համար էլ աղօթում ենք, որ դուք հաստատուն լինէք: 10 Ուստի հեռուից գրում եմ այս բանը, որ երբ գամ, խստութեամբ չվարուեմ Տիրոջ ինձ տուած իշխանութեամբ, որ շինելու համար է եւ ոչ՝ քանդելու: 11 Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղէք, հաստատո՛ւն մնացէք, մխիթարուեցէ՛ք, միաբա՛ն եղէք, խաղաղութի՛ւն արէք. եւ խաղաղութեան ու սիրոյ Աստուածը թող լինի ձեզ հետ: 12 Ողջո՛յն տուէք միմեանց սուրբ համբոյրով. բոլոր սրբերը ողջունում են ձեզ: 13 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը, Աստծոյ սէրը եւ Սուրբ Հոգու հաղորդութիւնը ձեզ հետ լինեն: Ամէն: