Մեղքը կեղծ դրամ է մեղավորի գրպանում…

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-karozner-85/

Հոգևոր քարոզներ 2018

Մեղքը կեղծ դրամ է մեղավորի գրպանում...
Սուրբ Գրիգոր Տաթևացին մեղքերի խոստովանության մասին շատ կարևոր զգուշացումներ և խրատներ ունի իր քարոզներից մեկում: Ասում է...
Եթե մեկը խոստովանի իր բոլոր մեղքերը և մի մեղքը թաքցնի ամոթի պատճառով, նման է այն նավին, որը ծովի վրա լինելով ունենում է հարյուր անցք, ինսունինը փակում է, բայց մեկը բաց է թողնում, և դրանով ջուրը ներս է լցվում և ընկղմում նավը: Իսկ եթե ամոթի պատճառով ծանր մեղքը չխոստովանի, նրան այնպես կլինի, ինչպես պատահել է մի այրի կնոջ:
 
Քանզի մի հարուստ կին մի քահանա որդի ուներ, և սատանան կնոջը մեղքի մեջ գցեց և սա պոռնկությունից երկու բիճ ծնեց և երկուսին էլ սպանեց ու ամոթի պատճառով ամենևին չխոստովանեց այս մեղքը, որպեսզի իր պարգևները չպակասեն: Այս մեղքի մեջ մեռավ և իջավ դժոխք: Նրա քահանա որդին աղոթում էր, և Պատարագներ էր մատուցում:
Խնդրում է Աստծուց, որ ցույց տա իր մորը, թե հրեշտակների ո՞ր դասում է դասվել: Եվ Պատարագի վերջում նրա մայրը երևաց նրան հույժ ահավոր տեսքով: Երկու վիշապ օձ փաթաթված էին նրան: Վիշապ օձերից մեկի բերանը նրա մի ստինքին էր, իսկ մյուսի բերանը` մյուս ստինքին:
Զարմացավ քահանա որդին և ասաց.
- Ո՞վ ես դու.
- Պատասխանեց. ես քո մայրն եմ.
- Հարցրեց. Ի՞նչ պատահեց քեզ հետ.
- Պատասխանեց. Իջա դժոխքի հատակը.
- Ասաց որդին. ես կարծում էի, թե դասված ես հրեշտակների դասում, որովհետև շատ բարիքներ էիր գործել` պահք, աղոթք, ողորմություն և այլն:
Արդ ի՞նչը եղավ դրա պատճառը, և այդ վիշապներն ի՞նչ են նշանակում:
- Մայրը պատասխանեց.
- Որովհետև ամոթի պատճառով ծանր մեղքս թաքցրի, և բոլոր բարիքները դրա համար էի գործում, որպեսզի իմ պարգևները չպակասեն: Այդ պատճառով այժմ ծանակվեցի հավիտյան:
Այս երկու վիշապները երկու սատանաներ են, որոնք ծծում են ստինքներս իմ երկու որդիների փոխարեն, որոնց ծնեցի և սպանեցի և նրանք իմ կաթը չկերան: Դրա համար ինձ տանջում են հավիտյանս հավիտենից:
Այս ասաց և դարձավ դեպի դժոխք...
Ապա ուրեմն պետք չէ ամոթի պատճառով թաքցնել մեղքը ինչ էլ որ այն լինի...Հոգևոր հիվանդությունները բուժվում է սրտի զղջումով, արցունքով և կատարյալ խոստովանությամբ: Մարդը չի կորչում մեղք գործելու համար, այլ խոստովանության ժամանակ այն թաքցնելու համար: Նաև զգուշացնում է Տաթևացին, որ չի կարելի մեղքից զերծ մնալ օրինակ` պահքերի ժամանակ և այնուհետև շարունակել մեղք գործել: Դրա խոստովանությունը անօգուտ է, քանզի գիտակցաբար է արվում: Խոստովանությունից հետո զղջալ է պետք ու այլևս չկրկնել գործած մեղքը ապավինելով Աստծու ողորմության վրա: Հիշեք, Հուդան էլ խոստովանեց իր մեղքը, բայց չհուսաց Աստծու ողորմությանը:
Սուրբ Գրիգոր Տաթևացի
(քարոզ խոստովանության մասին)

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Մարկոսի 11.15-26
15 Եկան Երուսաղէմ. եւ Յիսուս, տաճար մտնելով, սկսեց դուրս հանել տաճարում գտնուող վաճառողներին ու գնորդներին եւ լումայափոխների սեղանները ցրեց ու աղաւնեվաճառների աթոռները շուռ տուեց. 16 եւ չէր թողնում, որ որեւէ մէկը տաճարի միջով նոյնիսկ որեւէ բան անցկացնի: 17 Եւ ուսուցանում էր նրանց ու ասում. «Գրուած է. «Իմ տունը բոլոր ազգերի համար աղօթքի տուն է կոչուելու». իսկ դուք այն դարձրել էք աւազակների որջեր»: 18 Քահանայապետներն ու օրէնսգէտները լսեցին այս եւ մի միջոց էին փնտրում, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան, բայց վախենում էին նրանից, որովհետեւ ամբողջ ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրայ: 19 Երբ երեկոյ եղաւ, քաղաքից դուրս ելան: 20 Յաջորդ օրն առաւօտեան, մինչ նոյն ճանապարհով էին անցնում, թզենին արմատից չորացած տեսան: 21 Պետրոսը յիշեց եւ ասաց նրան. «Ռաբբի՛, ահաւասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է»: 22 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ Աստծոյ հանդէպ հաւատ ունենաք, 23 ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լեռանն ասի՝ «Ե՛լ եւ ծո՛վն ընկիր», եւ իր սրտում չկասկածի, այլ հաւատայ, թէ ինչ որ ասում է, կլինի, նա ինչ էլ ասի, կկատարուի: 24 Դրա համար ասում եմ ձեզ. ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կստանաք, կտրուի ձեզ: 25 Եւ երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները»: