Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Եթե դու չսիրես, ի՞նչ շահած կլինես:
Օրհնյալ եղբայր և քույր դու ի՞նչ ես մտածում այս խոսքի վերաբերյալ, որ ասաց Տերը խաչի վրա. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»:
Տերը ներեց բոլորին, եթե դու չներես թշնամիներիդ, ի՞նչ շահած կլինես: Տերը սիրեց Իր թշնամիներին, եթե դու չսիրես, ի՞նչ շահած կլինես: Կշահես միայն այն,
որ մասնակից չես լինի Տիրոջ գործին և չես առաջնորդվի Իր առաքինություններով:
Աստված սուրբ սրտի տեր մարդկանց հատուկ շնորհ է տվել, որ Իր Որդու տնօրինական խորհուրդները, հրաշքները, առակները և խոսքերը մեկնաբանեն մեզ համար, մենք էլ շնորհ խնդրենք Աստծուց դրանք կարդալու, և հասկանալու համար: Շենուդա Հայրապետը այդ շնորհալիներից մեկն է, որ մեզ համար մեկնում է մեր Տիրոջ յոթ խոսքերը ասված խաչի վրայից` տառապանքի պահին:
1 «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»։Ղկ.23:34
2 «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կը լինես»։Ղկ. 23:43
3 «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։Ապա աշակերտին թե «Ահա՛ քո մայրը»Հովհ.19:26
4 «Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» Մտ.27:46։
5 Որպէսզի կատարուի գրուածը, ասաց՝ «Ծարաւ եմ»։ Հովհ.19:28
6 «Ամէն ինչ կատարուած է»։ Հովհ.19:30
7 «Հա՛յր, քո ձեռքն եմ աւանդում իմ հոգին»։ Ղկ.23:46
Խաչի վրայից, Իր ցավի պահին, Տերը յոթ խոսքեր արտասանեց, որոնք բոլորիս համար լեցուն են կյանքով: Նա չխոսեց Իր չարչարանքների մասին, այլ խոսեց մեզ համար, մեր օգտին ու մեր փրկության համար: Շնուդա Հայրապետը հոգով է նկարագրում այդ խոսքերից յուրաքանչյուրի իմաստը և անվանում է շնորհների նվիրում խաչի վրայից: Տերը Խաչի վրա լինելով տկար, պարտված տեսքով, շարունակեց շնորհել...Թողություն շնորհեց իրեն խաչողներին, աջակողմյան ավազակին դրախտը նվիրեց, Սրբուհի Կույսին`հոգևոր զավակ տվեց, այսպիսով հատուկ ուշադրություն և հոգատարություն շնորհելով Իր մորը, իսկ սիրելի Հովհաննեսին` Սուրբ Կույսի օրհնությունն ու ներկայությունը տվեց իր տան մեջ:
Մի խոսքով բոլորին տվեց նա, բայց փոխարենը որևէ մեկից ոչինչ չստացավ...
Այս բոլորը Նա մարդկությանը նվիրեց այն ժամանակ, երբ մարդկությունը Իրեն նվիրում էր միայն դառնություն և քացախ: Խաչի վրա Նա միայն Հոր հետ չխոսեց,
այլ նաև` մարդկանց: Խոսեց սուրբերի հետ, որոնք ներկայացվում են Մարիամ Աստվածածնի և Հովհաննես Առաքյալի միջոցով: Նաև խոսեց ապաշխարող մեղավորների հետ, որոնք ներկայացվում են աջակողմյան ավազակով: Որքան դասեր են պարունակում այս յոթ խոսքերը, որոնց թիվը կատարելություն է արտահայտում:
Քո ներողամտության օրհնությունը տուր մեզ Տեր նաև այսօր... Այսօր խորհենք Աստծո պարգև հույսի մասին...
Գոյութիւն ունի աղօթքի տեսակ` առանց նախադասութիւնների, առանց բառերի...
Սրտի տրոփիւնը աղօթք է, աչքի արտասուքը աղօթք է, Աստուծոյ ներկայութեան զգացումը աղօթք է...
Շենուդա Գ. Պապ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 16.1-4
«Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք: Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կգայ, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում: Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ: Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ: Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի:
Post Views: 2,351