Եթե դու չսիրես, ի՞նչ շահած կլինես:

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-karozner-85/

Հոգևոր քարոզներ 2018

Եթե դու չսիրես, ի՞նչ շահած կլինես:
Օրհնյալ եղբայր և քույր դու ի՞նչ ես մտածում այս խոսքի վերաբերյալ, որ ասաց Տերը խաչի վրա. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»:
Տերը ներեց բոլորին, եթե դու չներես թշնամիներիդ, ի՞նչ շահած կլինես: Տերը սիրեց Իր թշնամիներին, եթե դու չսիրես, ի՞նչ շահած կլինես: Կշահես միայն այն,
որ մասնակից չես լինի Տիրոջ գործին և չես առաջնորդվի Իր առաքինություններով:
Աստված սուրբ սրտի տեր մարդկանց հատուկ շնորհ է տվել, որ Իր Որդու տնօրինական խորհուրդները, հրաշքները, առակները և խոսքերը մեկնաբանեն մեզ համար, մենք էլ շնորհ խնդրենք Աստծուց դրանք կարդալու, և հասկանալու համար: Շենուդա Հայրապետը այդ շնորհալիներից մեկն է, որ մեզ համար մեկնում է մեր Տիրոջ յոթ խոսքերը ասված խաչի վրայից` տառապանքի պահին:
1 «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»։Ղկ.23:34
2 «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կը լինես»։Ղկ. 23:43
3 «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։Ապա աշակերտին թե «Ահա՛ քո մայրը»Հովհ.19:26
4 «Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» Մտ.27:46։
5 Որպէսզի կատարուի գրուածը, ասաց՝ «Ծարաւ եմ»։ Հովհ.19:28
6 «Ամէն ինչ կատարուած է»։ Հովհ.19:30
7 «Հա՛յր, քո ձեռքն եմ աւանդում իմ հոգին»։ Ղկ.23:46
Խաչի վրայից, Իր ցավի պահին, Տերը յոթ խոսքեր արտասանեց, որոնք բոլորիս համար լեցուն են կյանքով: Նա չխոսեց Իր չարչարանքների մասին, այլ խոսեց մեզ համար, մեր օգտին ու մեր փրկության համար: Շնուդա Հայրապետը հոգով է նկարագրում այդ խոսքերից յուրաքանչյուրի իմաստը և անվանում է շնորհների նվիրում խաչի վրայից: Տերը Խաչի վրա լինելով տկար, պարտված տեսքով, շարունակեց շնորհել...Թողություն շնորհեց իրեն խաչողներին, աջակողմյան ավազակին դրախտը նվիրեց, Սրբուհի Կույսին`հոգևոր զավակ տվեց, այսպիսով հատուկ ուշադրություն և հոգատարություն շնորհելով Իր մորը, իսկ սիրելի Հովհաննեսին` Սուրբ Կույսի օրհնությունն ու ներկայությունը տվեց իր տան մեջ:
Մի խոսքով բոլորին տվեց նա, բայց փոխարենը որևէ մեկից ոչինչ չստացավ...
Այս բոլորը Նա մարդկությանը նվիրեց այն ժամանակ, երբ մարդկությունը Իրեն նվիրում էր միայն դառնություն և քացախ: Խաչի վրա Նա միայն Հոր հետ չխոսեց,
այլ նաև` մարդկանց: Խոսեց սուրբերի հետ, որոնք ներկայացվում են Մարիամ Աստվածածնի և Հովհաննես Առաքյալի միջոցով: Նաև խոսեց ապաշխարող մեղավորների հետ, որոնք ներկայացվում են աջակողմյան ավազակով: Որքան դասեր են պարունակում այս յոթ խոսքերը, որոնց թիվը կատարելություն է արտահայտում:
Քո ներողամտության օրհնությունը տուր մեզ Տեր նաև այսօր... Այսօր խորհենք Աստծո պարգև հույսի մասին...
 
Գոյութիւն ունի աղօթքի տեսակ` առանց նախադասութիւնների, առանց բառերի...
Սրտի տրոփիւնը աղօթք է, աչքի արտասուքը աղօթք է, Աստուծոյ ներկայութեան զգացումը աղօթք է...
Շենուդա Գ. Պապ

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Հովհաննեսի 16.1-4
«Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք:  Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կգայ, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում:  Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ:  Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ: Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի: