Առակ մարդու նենգության մասին.

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-karozner-85/

Հոգևոր քարոզներ 2018

Առակ մարդու նենգության մասին.
Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին և տեսակ-տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին և դողալով անցնում սարսափած: Առյուծը հարցրեց նրանց.
"Ինչու՞ եք փախչում և ու՞մ ահից եք զարհուրած այդպես": Եվ նրանք ասացին. "Փախիր և դու, որովհետև ահա գալիս է մարդը": Եվ առյուծն ասաց.
"Ո՞վ է մարդը և ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից": Եվ նրանք ասացին.
"Կգա, կտեսնի քեզ և քեզ վայ կլինի":
Եվ ահա իր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց." Միթե՞ դու ես այն մարդը, որ վախեցնում է գազաններին":
Եվ նա ասաց. " Այո, ես եմ":
Առյուծն ասաց. "Արի կռվենք":
Մարդն ասաց. "Այո, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը` տանն են: Եկ նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ առնեմ իմ զենքը և ապա կռվենք":
Առյուծն ասաց. "Երդվիր, որ կգաս և ես կլսեմ քեզ": Մարդն երդվեց և առյուծն ասաց.
"Հիմա կապիր ինձ և գնա, շուտ դարձիր": Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին և ծառից կտրեց մի մեծ փայտ և սկսեց զարկել առյուծին դաժանաբար:
Եվ առյուծը գոչեց."Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել":
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի Բ թուղթը Տիմոթեոսին 3.10-15
Իսկ դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, իմ վարմունքին, կամեցողութեանը, հաւատին, համբերատարութեանը, սիրուն, համբերութեանը  եւ այն հալածանքներին ու չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում եւ Լիւստրայում. գիտես, թէ ինչպիսի՜ հալածանքների ենթարկուեցի, բայց Տէրն ինձ փրկեց այդ բոլորից:  Եւ բոլոր նրանք, որ ուզում են աստուածապաշտութեամբ ապրել Քրիստոս Յիսուսով, հալածանքների մէջ պիտի լինեն:  Իսկ չար եւ խաբեբայ մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան. իրենք մոլորուած՝ պիտի մոլորեցնեն ուրիշներին:  Բայց դու հաստա՛տ մնա այն բանի մէջ, որ սովորեցիր եւ որին հաւատարիմ եղար. գիտես, թէ ումից ես սովորել,  որովհետեւ մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկութեան համար այն հաւատի միջոցով, որ Քրիստոս Յիսուսի մէջ է: