Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018
«Քո թևերի հովանուն պիտի ապավինեմ Տե՛ր, մինչեւ անօրէնութիւնն անցնի»։
Աստծուց խաղաղություն խնդրելիս և միմյանց խաղաղություն մաղթելիս, չմոռանանք, որ Աստված մեր խաղաղության համար պատերազմ մղեց և հաղթեց: Մենք պետք է շարունակենք պահել մեր հոգևոր խաղաղությունը պայքարելով և պատերազմելով չարի դեմ: Դա միանգամյա խաղաղություն չէր, որ տրվեց մեզ մեր Տիրոջ կողմից, այդ պարգևի համար արժե պայքարել ողջ կյանքի ընթացքում, այնպես, ինչպես պայքարում ենք մեր սեփական բարիքները չկորցնելու համար: Մեր Տերը մեզ հորդորում է, որ մեր սրտերը չխռովվեն և մենք չվախենանք: Միայն խաղաղություն ունեցող անձը կարող է վստահաբար դիմել Աստծուն և սպասել պատասխանին: Սուրբ Գրիգոր Նարեկացին մեր Տիրոջը բնութագրող տողերում Նրան անվանում է «Անտարակույս վստահություն, Կատարյալ Հանգիստ, Ճաշակ քաղցրության, Բաժակ բերկրության, Հաց Հոգին հաստատող, Սեր` մթանն օտար և Անխափան ընթացք»: Այսպիսի նկարագրությունից անմիջապես հասկանալի է, որ Սուրբը զգացել է Տիրոջ Ամենաբաշխ Աջի զորությունը և իր կյանքով ու խոսքով փոխանցել է մեզ:
Ձեռք բերենք մեր Տիրոջ առաջարկած խաղաղությունը, որպեսզի կարողանանք մխիթարել մեր շուրջ գտնվող մարդկանց, որոնք դեռ չեն լսել այդ խաղաղության մասին և խռովված է նրանց հոգին: Մենք ողջ օրը խնդրում ենք, որ Աստված լսի մեզ, իսկ մենք լսո՞ւմ ենք արդյոք, կամ եթե լսում ենք, մտապահո՞ւմ ենք արդյոք երբ Աստված է խոսում...
«Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենաք» (Հովհ. 14:27):
Կամ Ինչպես Դավիթ Մարգարեն է ասում.
«Արդ, ինչու ես տրտում, հոգի իմ, կամ ինչու ես ինձ խռովեցնում, հույսդ դիր Աստծո վրա, խոստովանիր Նրան, Նա իմ Փրկիչ Աստվածն է»:
«Նախ խնդրեցեք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6: 33):
«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կ՚ատի եւ միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի եւ միւսին կ՚արհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն եւ՝ մամոնային»: Մատթ. 6:24
և այսպես շարունակ հորդորներ, պատգամներ, պատվիրաններ, խրատներ, ով ականջ ունի, նա կլսի: Ով աչք ունի, նա կտեսնի: Ով հույս ունի, նա կփնտրի, Ով հավատում է, նա կգտնի:
Ով գտել է, նա կփայփայի գտածը աչքի լույսի պես, որովհետև իրական Սերն է գտել:
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի».
Post Views: 3,878