Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի». ՀԻՆՈՒՆՔ
Այս բարի Ավետիսով մենք պետք է միմյանց ողջունենք ամեն օր`մինչև Համբարձման Տոն, և կոչվում են ուտիքի օրեր, հետո վերականգնվում է չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքը: Այժմ ծանոթանանք Զատկից հետո` Հինունքի յոթ շաբաթների հետ, որոնք նույնպես ունեն անուններ, ինչպես Պահոց կիրակիները:
Հայտնի է, նաև, որ Քրիստոսի հարությամբ միաշաբաթ օրը նվիրագործվեց և դարձավ կիրակի, ուստի Զատկին հաջորդող առաջին միաշաբաթը կոչվեց Նոր կիրակի կամ Կրկնազատիկ (կրկին Զատիկ): Նոր կիրակին խորհրդանշում է Քրիստոսի Եկեղեցու հաստատման և ծավալման սկիզբը:
ՀԻՆՈՒՆՔ
Այսպես է կոչվում Զատիկից մինչև Հոգեգալուստ ընկած ժամանակահատվածը, որը հաջորդում է Մեծ պահքին և ունի նույնքան տևողություն՝ յոթ շաբաթ: Ի տարբերություն պահոց ապաշխարության շրջանի՝ Հինունքն ամբողջովին տոն է և ուրախության շրջան: Քանզի այդ ողջ ընթացքում հիշատակվում է Քրիստոսի հարությունը, որով և՝ մեր ստացած հաշտությունն Աստծո հետ և որդեգրությունը Նրան՝ ըստ Պողոս առաքյալի խոսքի. «Ծառա չես, այլ՝ որդի»: Նախկինում Հինանց շրջանի բոլոր օրերն անխտիր ուտիք են եղել, սակայն XII դ. սկսած՝ Հինանց 40-րդ օրից (Համբարձման տոն) հետո վերականգնվում է չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքը: Հինունքի յոթ կիրակիներն առանձին անուններ ունեն և կոչվում են հետևյալ անուններով.
Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ.
Աշխարհամատրան կամ կանաչ կիրակի.
Կարմիր Կիրակի.
Երևման Խաչ.
Համբարձում - (Հինգշաբթի օր է լինում միշտ)
Երկրորդ Ծաղկազարդ.
Հոգեգալուստ:
ՈՒՏԻՔ
Այսպես են կոչվում պահքից ազատ օրերը, որոնց ընթացքում սննդի նկատմամբ որևէ սահմանափակում չկա: Եթե պահքը հաստատված է հոգևոր սգի և ապաշխարության համար, ապա ուտիքն արտահայտում է քրիստոնյայի ուրախությունը: Սակայն պետք է զգուշանալ, որ այն չդառնա խրախճանքի ու որկրամոլության առիթ, այլ լինի հոգևոր զվարթությամբ Տիրոջը փառաբանելու և ապաշխարության պտուղները վայելելու շրջան: Նախապատրաստվենք Հինանց առաջին` Նոր Կիրակիին: Բարի Հինանց օրեր եմ մաղթում բոլորիս` մեր Տիրոջ Հրաշափառ Հարության Ավետիսի
լուրով և ցնծությամբ:
Post Views: 4,060