Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Ավագ Շաբաթ. Ավագ Շաբաթ է կոչվում Ծաղկազարդի Երկուշաբթիից մինչև Սուրբ Զատիկ տևող շրջանը:
Գոհություն և փառք Աստծուն պահքի երկար ճամփորդության համար, այժմ խնդրենք Աստծու ողորմությունը Ավագ Շաբաթը առավել սթափ, առավել խիստ ու պատասխանատվությամբ մոտենալ յուրաքանչյուր օրվա խորհրդին ու մեզ վերաբերվող պատգամին: Ավագ Շաբաթ է կոչվում Ծաղկազարդի Երկուշաբթիից մինչև Սուրբ Զատիկ տևող շրջանը:Ավագ Երկուշաբթի օրվանից, եկեղեցում առավոտ և երեկո, արարողության ընթացքին կարդացվում են ավետարաններ Հիսուսի կյանքի վերջին շրջանների վերաբերյալ:
Ավագ Շաբաթվա օրերը կոչվում են հետևյալ ձևով.
Ավագ երկուշաբթի - Հիշատակն է չորացած թզենու.
Ավագ Երեքշաբթի - Հիշատակն է տասը կույսերի.
Ավագ Չորեքշաբթի - Հիշատակն է Քրիստոսի Օծումը` կնոջ ձեռքով:
Ավագ Հինգշաբթի - Առավոտյան Սուրբ Պատարագ, Հաղորդության Խորհրդի հաստատման համար: Երեկոյան`Ոտնլվա, Գիշերը` մատնության: Խավարում.
Ավագ Ուրբաթ - Նվիրված է Քրիստոսի չարչարանքներին.
Ավագ Շաբաթ - Ճրագալույց.
Կիրակի - Հարության Տոն
Ավագ Շաբաթը հատկանշական է եկեղեցական խորհրդավոր արարողություններով, հատկապես Ավագ Հինգշաբթի օրվանից:
Ինչպես որ Մեծ Պահքի բոլոր կիրակիները ունեն համապատասխան անուններ, այնպես էլ Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր կոչվում է Ավագ և վերաբերում է մեր Տիրոջ երկրային կյանքի
վերջի իրադարձություններին: Աստծո կամքով հնարավորություն ունեցանք, որ այս քառասուն օրերի հոգևոր ճամփորդության մեջ անդրադառնանք մեր տկարություններին, բացթողումներին և թուլություններին, որոնք հետևանքն են մեր գործած մեղքերի: Յուրաքանչյուր առակի շնորհիվ մենք կարողացանք տեսնել մեզ` մեր կենցաղում այսօր: Աղաչում ենք Քեզ, Տեր, ապավինում ենք Քո ամենակարող զորությանը, որպեսզի զորացնես մեր կամքը, Ավագ Շաբաթը նույնպես պատվով պահենք, և երբ ազդարարվի Սուրբ Հարության Բարի Ավետիսը`«Քրիստոս Հարեավ ի մեռելոց»,
արժանի լինենք կանգնել Քո առջև և պարզ ճակատով ասել. «Օրհնեալ է Հարությունը Հիսուս Քրիստոսի»:
Այսօր` Ավագ Երկուշաբթի օրը, եկեղեցում կարդացվում է. Ավետարան ըստ Մատթեոսի 21.18-22.14, Ծննդոց 1.1-3.24, Առակներ 1.2-9, Եսայու մարգարեությունը 40.1-8,
Ավետարան ըստ Մատթեոսի 20.17-28
Արտակ Արքեպիսկոպոս
Հայ Եկեղեցու Տոները
Post Views: 3,582