Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Խ ՕՐ Մեծ Պահքի Գիտե՞ս, որ շնության խորհուրդը բանսարկուից է.
Աշխարհսիրության և արծաթսիրության մասին:
Ո՞ւր են նրանք, որոնք ասում են, թե ինչո՞ւ սատանան եղավ: Իրականության մեջ բանսարկուն ոչինչ չի անում, այլ՝ մենք: Եթե իսկապես սատանան է պատճառը, պետք է փախչեիր, այլ ոչ թե հանձն առնեիր, իսկ երբ հոժարում ես, այնժամ ոչ թե սատանան է մեղադրելի, այլ դու: Երբ մեկն աղբն իր տնից դուրս թափի իսկ մեկ ուրիշը ամբողջությամբ այն իր տունը տանի, ոչ թե աղբ թափողին, այլ վերցնողին պիտի մեղադրենք և անվանենք անմիտ: Այսպես էլ հիմա գիտես, որ արծաթսիրությունը բանսարկուից է, և շնության խորհուրդը նա է մեջդ սերմանում, իսկ դու առանց անդրադառնալու պատրաստակամությամբ այն ընդունում ես: Պետք է նմանօրինակ ամեն բանից էլ խույս տալ և կամաց-կամաց ձերբազատվել: Ինչպես որ մեր ճամփան շեղելով հեռանում ենք աղբանոցից, նույնպես
և դու փախիր ընչասիրությունից և աղտեղի խորհուրդներից:
Եվ ի՞նչ, ցանկանում ես հավիտենական կյանքը ժառանգել և առարկում ես, թե ինչպես ներկա կյանքն արհամարհե՞մ: Ուզում ես արքայական ծիրանի հագնել և ասում ես, թե ինչպե՞ս մերկանամ ցնցոտիներիցս: Թագավորի պալատում պետք է բնակվես ու բազմես և ասում ես, թե ինչպե՞ս ատեմ աղքատիկ հարկս: Իսկապես, ամեն ինչի պատճառը մենք ենք, որ չենք ուզում մեր հայացքը մի քիչ վեր բարձրացնել, մինչ նրանք, որ փորձեցին, շատ հեշտությամբ հաջողության հասան: Դուք ևս հավատ ընծայեք ասածներիս և նախանձախնդիր եղեք ուղիղ բաներին՝ ընկերոջը ձեր անձի պես սիրելով, որի մասին միայն խոսում ենք, իսկ գործով ցույց չենք տալիս:
Մտածիր, թե բոլոր բարիքներից որքան ավելի մեծ է ընկերասիրությունը, ոչ օրենքի և ոչ էլ տանջանքների պետք կունենայինք, եթե բոլորն էլ ուրիշներին սիրեին այնպես, ինչպես իրենք կուզեին սիրվել, ոչ ոք ուրիշին չէր զրկի, այլ կռիվներն ու հափշտակությունները, չար նախանձն ու բարկությունը ինչպես նաև այլ ախտերը ամբողջությամբ կանհետանային: Արդարև, սերը բուսնում է առաքինի հոգիների մեջ, իսկ այնտեղ, ուր չարություն կա, այս բույսը չորանում է, համաձայն այն խոսքի, թե. «Երբ անօրենությունը բազմանա, սերը կցամաքի» (Մատթ. 24:12):
Ինչպես որ մարդն իր անձին չարիք չի ուզում հասցնել, նույնը կանի և իր ընկերոջ համար, եթե սեր ունենա: Սրա համար է, որ Քրիստոս ճշմարիտ սիրո նշանը ընկերասիրությունը նկատեց:
(Բարսեղ վարդապետ Մաշկևորցի)
Ապաշխարության Սաղմոս 26
Տերն իմ լույսն է ու կյանքը, ումի՞ց վախենամ.
Տերն իմ կյանքի ապավենն է, ումի՞ց ես դողամ:
Եթե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս
չի սոսկա. եթե իմ դեմ ճակատամարտի ելնեն,
միևնույն է, Տե՛ր, հույսս Քեզ վրա եմ դնելու:
Մի բան եմ խնդրել Տիրոջից և նույնն եմ աղաչում,
որ կյանքիս բոլոր օրերին բնակվեմ Տիրոջ տանը,
տեսնեմ Տիրոջ վայելչությունը և վերահսկեմ Նրա տաճարում:
Լսի՛ր ձայնն իմ, Տե՛ր, քանզի քեզ կանչեցի,
ողորմի՛ր ինձ և ակա՛նջ դիր, քանզի սիրտն իմ
քեզ դիմեց, և հայացքն իմ փնտրեց, փնտրեց քո երեսը, Տե՛ր:
Մի՛ դարձրու երեսդ ինձնից և բարկությամբ
մի՛ շրջվիր քո ծառայից:
Իմ օգնականը եղիր, Տե՛ր, և մի՛ անարգիր ինձ
ու մի՛ լքիր, փրկի՛չ Աստված իմ:
Իմ հայրն ու մայրը լքեցին ինձ, բայց Տերն ինձ
ընդունեց:
Սովորեցրո՛ւ ինձ, Տե՛ր, քո ճանապարհը և
առաջնորդի՛ր ինձ քո ուղիղ շավիղներով:
Փա՜ռք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն Այժմ
եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Post Views: 2,532