Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018
ԼԸ օր Մեծ Պահքի. Քո կասկածը հավատի թուլության արդյունք է..
«Դու վայր ես դրել մի զորավոր զենք՝ Աստծո վախը, և ձեռքդ ես վերցրել մի թույլ եղեգ՝ մեղավոր մտածումներին հակաճառելը: Թո՛ղ այդ և զինվի՛ր հրեղեն սրով՝ Աստծո վախով, և երբ մոտենան քեզ մեղավոր մտքերը, ապա Աստծո վախի կրակը կայրի դրանց, ինչպես հարդ: Ովքեր Աստծո վախն ունեն, ցանկությունները չեն այրի նրանց: Քո կասկածը հավատի թուլության արդյունք է...
Շնորհ արա, ուշադիր եղիր արդարության հարցում և սկսիր քեզանից: Ասենք, թե դու ունես տարբեր ծառաներ: Ենթադրենք, թե նրանցից ոմանք լավն են, ոմանք վատը: Բնական է, որ կհարգես լավերին և կպատժես վատերին: Եթե լինես դատավորի դիրքում, կգովես բարիներին և կպատժես անօրեններին: Ուրեմն, դու, որ մահկանացու մարդ ես, արդարություն ես կիրառում, ապա Աստված, որ համայն աշխարհի միակ հավերժական թագավորն է, մի՞թե արդար չի հատուցելու ամեն մեկին իր արարքների համար: Եթե այս մերժես, կընկնես անօրենության մեջ: Լավ հիշիր իմ խոսքերը:
Շատ մարդասպաններ անպատիժ մահացել են անկողնում, առանց իրենց ոճիրների համար պատիժ կրելու: Իսկ որտե՞ղ է Աստծու արդարությունը: Հաճախ, հիսուն սպանություն կատարած ոճրագործը մեկ անգամ է գլխատվում: Որտե՞ղ նա պիտի պատժվի իր մյուս քառասուն և ինը սպանությունների համար: Եթե ասես, թե հանդերձյալ կյանքում չկա դատաստան և հատուցում, Աստծուն կմեղադրես անիրավության մեջ: Բայց մի զարմացիր դատաստանի հետաձգման վրա: Ամեն մրցող մրցումից հետո կա՛մ պսակվում է, կա՛մ խայտառակվում: Երբեք մրցավարը մրցողներին չի պսակում, քանի դեռ չի ավարտվել մրցումը: Նա սպասում է, որ բոլոր մրցողները հատեն վերջնագիծը, որից հետո միայն հաղթողներին պսակում է և հանձնում մրցանակները: Այդպես էլ Աստված:
Քանի դեռ շարունակվում է մրցավազքը այս կյանքում, Նա առայժմ մասամբ օգնում է արդարներին: Հետագայում Նա վարձը կհատուցի ամբողջությամբ:
«Կոչումն ընծայության» գրքից Կյուրեղ Երուսաղեմացի Հայրապետ.
Post Views: 2,385