hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Մահվան հիշողությունը
Սուրբ Հովհաննես Ողորմածն Երկնքի իսկական որդի էր, ուղղափառության աննկուն զինվոր, բոլոր առաքինի գործերի հեղինակ:
Բայց նա մարդ էր… Վախենալով, որ երբևէ ունայն մտքեր կկպչեն իր սրտին՝ նա միշտ ամուր վահան ուներ՝ մահվան հիշողությունը, որը մարդու համար անվիճելի ապացույց է, որ նա ավելին չէ, քան փոշու հատիկը: Այդ էր պատճառը, որ սուրբը հրամայեց իր համար դագաղ շինել, բայց չավարտել, և վարպետներին հրամայեց յուրաքանչյուր տոնի ժամանակ իր մոտ մտնել և հավաքված այցելուների առջև բարձրաձայն ասել. «Տեր, քո դագաղը դեռևս ավարտված չէ, հրամայիր ավարտել այն, քանզի մահն այնքան անսպասելի է, որ չես իմանա՝ որ ժամին կգա»:
Այսպիսով Հովհաննես Ողորմածը և ինքն էր անընդհատ մահն ունենում աչքի առաջ, և ուրիշներին էր պարզ ձևով ցույց տալիս այն:
Օ՛, եթե մենք որքան հնարավոր է հաճախ մտովի պառկեինք մահվան մահճում: Եթե հաճախ մեր երևակայությամբ պատկերացնեինք այն ահավոր վայրկյանը, երբ իսկապես կգա վերջը և կսկսվի ապագան, այնժամ մենք բոլոր իրերին կնայեինք ուրիշ աչքերով: Մենք կսարսափեինք այն գործերից, որոնց համար այժմ մեզ դույզն-ինչ չենք հանդիմանում: Մենք սարսափելի անդունդներ կգտնեինք այն ճանապարհների վրա, որտեղ հիմա հարթությունից ու ծաղիկներից բացի ոչինչ չենք տեսնում:
(Քրիստոնեական բարեպաշտության օրինակներ).
Առավոտյան ժամի աղոթք
Տե՛ր, եթե իմ շուրթերը բացես,
իմ բերանը Քո օրհնությունը պիտի երգի:
Օրհնյալ համագո եւ միասնական անբաժանելի
Սուրբ Երրորդությունդ՝ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի,
այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. Ամեն:
Օրհնյալ ես, Հա՛յր Սուրբ, Աստված ճշմարիտ:
Օրհնյալ ես, Որդի՛դ Սուրբ, Աստված ճշմարիտ:
Օրհնյալ ես, Հոգի՛դ Սուրբ, Աստված ճշմարիտ:
Օրհնյալ ես, Ամենասո՛ւրբ Երրորդություն և մի Աստվածություն.