hogevor qarozner Հրեշտակի և Մարիամ Աստվածածնի հարց ու պատասխանը
hogevor karozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Հրեշտակի և Մարիամ Աստվածածնի հարց ու պատասխանը.
Անհնար է կարդալ և չձուլվել Եփրեմ Ասորու այս երկխոսությանը, որտեղ նկարագրում է Մարիամ Աստվածածնի հարցը Հրեշտակին` Ավետման ժամանակ և Հրեշտակի պատասխանը…
Հարցնում է Մարիամ Աստվածածինը Հրեշտակին.
«Ո՞ր ժամանակում արգանդը ծնեց առանց ամուսնության, կամ կանանց ազգի մեջ ե՞րբ այդպիսի բան եղավ:
Ո՞ր հողը առանց սերմի բերք բուսցրեց, և կամ ո՞ր որթատունկը ողկույզներ տվեց առանց մշակվելու:
Ո՞ր ծառը պտուղներ աճեցրեց առանց ջրվելու, և կամ Ո՞ր խուրձը կալ դարձավ առանց հողագործի:
Ո՞վ տեսավ, որ կինը հղիացավ առանց տղամարդու մերձավորության,
առանց զուգավորության Ո՞վ ծնեց:
կույսի արգանդում Ո՞վ է մանուկ տեսել, և կամ Ու՞ւմ կուսության կնիքն է պահվել հղությունից հետո:
Եթե չմեկնես, դժվարին է ինձ համար հավատալը»:
hogevor qarozner Հրեշտակի և Մարիամ Աստվածածնի հարց ու պատասխանը
Իսկ հրեշտակը, երբ լսեց խորին հարցումները, հույժ զարմացավ և սկսեց ասել, ինչ որ լինելու էր:
«Մի՛ կարծիր, թե խաբում եմ քեզ, Դավթի՛ դուստր: Իմ պատգամները ճշմարիտ են. ընդունի՛ր խոսքերս ընտրողաբար:
Ես նենգավոր կարապետ չեմ, որ տարակուսես իմ պատճառով. հավատա՛ ինձ. իմ խոսքերը ճշմարիտ են:
Նման չեմ օձին, որը Եդեմում խաբեց քո մորը: Եթե մտաբերես իմ զորավոր խոսքերը, դրանք կուսուցանեն քեզ:
Քեզ չեմ խաբում՝ ասելով, թե կհափշտակես Աստվածությունը, այլ մեծարում եմ իմ Տիրոջը և քեզ եմ պարգևում Նրա ողջույնը:
Ո՛չ օձի պես իմ Տիրոջն եմ չարախոսում քո առջև և ո՛չ էլ լույսն եմ կողոպտում քեզնից, ինչպես դրախտում:
Ոչ թե տերևից անարգ հանդերձ եմ հագցնում քեզ, այլ անապական զգեստն եմ բերել, որ հագցնես քո հայր Ադամին:
Իմ Տերը ճշմարիտ է, և ես ճշմարտությունն եմ քարոզում քեզ: Եվ որովհետև հարցրիր, թե ինչպես կլինի, լսի՛ր և
հիշի՛ր. ճշմարտապես Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ:
Մանուկների Ստեղծիչը քեզնից կգոյացնի Իր մարմինը, կհագնի այն և Կույսիցդ կծնվի Անծինի Որդին:
Աշխարհի Ճարտարապետը, իջնելով քո սուրբ արգանդի և քո որովայնի ոստայնի մեջ, կհյուսի իր հողեղեն ձորձը և կհագնի այն:
Բարձրյալի զորությունը կմարմնանա քեզնից և չի փոփոխվի, և քո սրբությունից կթանձրանա ու կմարդանա անեղ Բանը:
Ամենակալ Աստված Քո մաքուր բովի մեջ կձուլի ու կքանդակի Ադամի պատկերը և կխոնարհվի՝ ծնվելու քեզնից:
Կնորոգի ու Իր էությանը կմիավորի նկարագիրը, որ եղծեց չարը, և նրանով կգնի աշխարհը բռնակալի ծառայությունից:
Անժամանակը կսկսվի քո որովայնում և մարմնանալով՝ իբրև մարդ կելնի աշխարհ:
Ահա բնակվել է քո մեջ և չի բաժանվել Հորից, եկել է Քո մեջ, և երկինքն ու երկիրը լի են Նրանով:
Քեզ պետք չէ մերձավորվել և ապա հղանալ,քանզի այդ է սահմանված քեզ: Չես հաղորդակցվի և ապա մայրանա,
քանզի քո Որդին կցեց այն հաղորդությունը բոլոր տոհմերին:
hogevor qarozner Հրեշտակի և Մարիամ Աստվածածնի հարց ու պատասխանը
Քեզ այր չի մերձենա՝ պտղաբերելու իրենից, քանզի քո կուսության պտուղը Բարձրյալի զորությունն է:
Չի լուծվի քո կուսության կնիքը, քանզի լուսափայլ ճառագայթը կծագի և կբնակվի քո մեջ: Քո մտքից հանի՛ր մարմնավոր խորհուրդները, քանի
որ քո Մանկուկը Աստծո Որդին է, և այլևս մի՛ քննիր և մի՛ խորհիր, թե ինչ պե՞ս, ո՞ւր, ինչպե՞ս և ինչի՞ համար, որովհետև Հորից Ծնվածն անքննելի
է ու անհասանելի: