Աստված բարերար է նրանց համար, որոնք փնտրում են իրեն: hogevor qarozner հոգևոր քարոզներ

hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016

hogevor karozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Աստված բարերար է նրանց, որոնք փնտրում են իրեն:

Ինչո՞ւ եք ապշել, ինչո՞ւ եք ծուլանում, ինչո՞ւ եք հապաղում, ելե՛ք, փութացե՛ք այդպիսի ողորմած Տիրոջ մոտ: Հիվա՞նդ ես, ես ճարտար բժիշկ եմ. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին»: Ձրի եմ բժշկում, քեզնից չեմ պահանջում ոչինչ, այլ միայն բեր ինձ արտասուք, եթե մի կաթիլ էլ լինի, բավական կլինի քեզ քո նախկին առողջությանը հասցնել:

Եթե մեղավոր ես, ես ողորմած Տեր եմ, չեկա՝ արդարներին կոչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության:
Ծարա՞վ ես, ես եմ կյանքի աղբյուրը՝ քաղցրաբուխ և անուշահամ. եթե որևէ մեկը ծարավ է, թող գա ինձ մոտ և խմի:
Քաղցա՞ծ ես, «Ե՛ս եմ կենաց հացը՝ երկնքից իջած, եթե մեկն ուտի այս հացից, կապրի հավիտյան»

Մերկացա՞ր, Ես եմ քո պատմուճանն ու վերարկուն. միայն չարիքներդ արտաքսիր, և Ես կհագցնեմ քեզ քո նախկին հանդերձը:
Մեղքերի ծառա՞ ես, Ես կազատեմ քեզ. քանզի բոլոր նրանք, ովքեր մեղքեր են գործում, մեղքերի ծառաներ են:
Խորշո՞ւմ ես Իմ ահեղ ու հրաշատեսիլ զորություններից. օտար չեմ, քո ազգակիցն եմ, Դավթի Որդին եմ, Աբրահամի թոռը, քեզ խոսակիցն ու մարմնակիցը:

Բարի°ք ես կամենում քեզ համար, տիրաբար հրամայի՛ր, և Ես ծառայաբար կկատարեմ, որովհետև չեկա ծառայություն ընդունելու, այլ ծառայելու:
Սիրի՛ր Ինձ, որ սիրում եմ քեզ, հրավիրի՛ր քեզ մոտ հրեշտակների
համար Բաղձալիիս և արդարների համար Ցանկալիիս:
Սուրբ. Եփրեմ Ասորի.