Մենք էլ ենք պատկանում երկնքին, ուղղակի… Մի անգամ մարդը արծվի ձու գտավ և հավի ձվերի հետ միասին դրեց թխսի տակ: Ժամանակ անցավ հավի ճուտիկների հետ միասին դուրս եկավ նաև նաև արծվի ճուտիկը և մեծացավ այնպես, ինչպես հավերը. սկսեց քուջուջ անել, հողի մեջ ուտելիք փնտրել, թափահարել թևերը և այլն: Անցան տարիներ, արդեն մեծացած արծիվը հանկարծ նկատեց երկնքում սավառնող հպարտ մի թռչուն: Զարմացած (հավ) արծիվը հարցրեց. Սա ի՞նչ թռչուն է. -Սա արծիվ է, թագավորը` թռչունների. պատասխանեց մի հավ. Նա պատկանում է երկնքին, իսկ մենք հավերս` պատկանում ենք երկրին… Այդպես էլ արծիվը ապրեց որպես հավ, և մեռավ որպես հավ, որովհետև հավատաց իր ծագմանը…