Աստծո սիրո երկրորդ ջերմության մասին, որը լավագույն է, քան առաջինը:


hogevor qarozner, badgamner Աստծո սիրո երկրորդ ջերմության մասին
Սուրբ Հոգին հանգչում է ուր որ կամենում է, հանգչում է սրբերի, հանդարտների և մարդկանցից ցածրագոների մեջ, և եթե մեկը քաղցրությամբ լցվում է Սուրբ Հոգով, Հոգին նրան սկզբում տալիս է Աստծո երկյուղը և ջերմություն՝ նրա սրտին:

Եվ երբ նրանց շնորհում է սրտի ջերմություն, տալիս է նրանց շնորհ՝ ատելու աշխարհի պետքերը, ոսկին և արծաթը, և նրանց բոլոր հոգսերը՝ հայր և մայր, կին, որդիներ և եղբայրներ, սիրելիներ և աշխարհի մեջ եղած բոլոր զբաղմունքները: Եվ շնորհում է նրան լինել ընչազուրկ, անինչք, անուրեք՝ նման Աստծո Որդուն, և քաղցրացնում է նրա համար Աստծո գործերն առավել, քան մեղրախորիսխը. թե՛ աշխատանքները, թե պահքերը, թե՛ հսկումները, թե հանդարտության լռությունը և ողորմածությունը, ամեն բան Աստված խաղաղությամբ քաղցրացնում է նրա համար, մինչև որ ամեն բան սովորեցնի նրան: Եվ երբ ամեն բան սովորեցնում է, այնուհետև գալիս են փորձություններ, և այնժամ ամեն գործ, որ առաջ քաղցրություն էր պատճառում նրան, ծանր և դառն է համարում: Շատերը, որոնք նման փորձության մեջ են ընկնում, նրանց սկսում է քաղցր թվալ մարմնական խորհուրդներից առաջացած խրատները, և սրանք վիրավորվելով՝ ընկնում են և չունեն արդարության կշիռ: Այս է, որ Պողոսն ասում է. «Հոգով սկսեցիք և հիմա մարմնով եք վերջացնում» Գաղատ. 3:3, և այդքան իզուր աշխատեցիք:

hogevor qarozner, badgamner Աստծո սիրո երկրորդ ջերմության մասին

Իսկ եթե մարդն ընդդիմանա սատանային հենց պատերազմի սկզբում և հաղթի չար դևին՝ Աստծո շնորհիվ, քանի որ մարդը պարտավոր է իր հաղթությունն Աստծունը համարել, ապա դրանից հետո Աստված տալիս է նրան Իր սիրո հաստատուն ջերմությունը և անխռով համբերությունը, քանզի առաջին ջերմությունը հուզական է և անհաստատ, իսկ երկրորդ ջերմությունն առավել հաստատուն և անշարժ: Եվ սրանից ծնվում է երկնավոր գանձերի մեծության տեսությունն ու իմացությունը, որն իր մեջ ունի անխռով և անհույզ համբերություն: Եվ նավի նման՝ քաղցր և ազնիվ, հողմերից ջրի երեսին համաչափորեն առագաստը օդով լցրած, թռչնի նման առաջ է սլանում, մինչդեռ նավորդները հանգչում են ուրախությամբ: Եվ հիմա դուք՝ իմ սիրելինե՛ր և որդինե՛ր, ձեր սրտերի խորհուրդներում ստացեք երկրորդ ջերմությունը, որպեսզի հանգստություն ունենաք ամեն ինչում, քանի որ նա, ով ըստ այն երկրորդ ջերմության է ապրում, կարող է խոնարհեցնել բոլոր ախտերի շարժումները, և վերջինս նորոգում է մարդու ողջ հնությունները, սրբում մարդու իշխանական միտքը չար խորհուրդներից, և ապա սա էլ բնակեցնել է տալիս աստվածությանը մարդու մեջ, որպեսզի մարդը լինի տաճար Աստծո, ինչպես որ գրված է, թե՝ «Կբնակվեմ նրանց մեջ և կընթանամ նրանց հետ»:hogevor qarozner, badgamner Աստծո սիրո երկրորդ ջերմության մասին
Իսկ երբ մեկը կամենա փորձությունների պատճառով իրենից հեռացած առաջին ջերմության տեղն ընդունել երկրորդ ջերմությունը, ապա այս առաքինության գործ է: Նա թող իր և Աստծո միջև ուխտ անի՝ ասելով, թե՝ ներիր ինձ իմ առաջին մեղքերը, որոնցում ծուլացա, այլևս չեմ անցնի Քո խոսքից: Եվ այնպես պետք է անի, որ որևէ մարմնավոր խորհուրդ չբնակվի իր մեջ ու մնա: Եվ տեղիք չտա իր մարմնական ցանկություններին կամ սրտի շարժումներին, այլ ամեն ժամ իր խորհուրդները պարզի Աստծո առաջ: Եվ ուրախացող արտասուքով հանդիմանի իր հոգուն և ասի. «Ինչո՞ւ ծուլացար մինչև հիմա և խոպանացար այսչափ օրեր ու ժամեր»:hogevor qarozner, badgamner Աստծո սիրո երկրորդ ջերմության մասինԵվ նորից հիշի բոլոր տանջանքները և անանց Արքայությունը՝ հանդիմանելով իր հոգուն ամեն ժամ, ասելով, թե՝ «Ինչպե՞ս Աստված շնորհեց քեզ և պատրաստեց այդքան պատիվը, և դու ծուլացար ու կարճմտեցիր»: Եվ երբ այս ամենը հոգին ասի ինքն իրեն՝ հանդիմանելով ցերեկ ու գիշեր և ամեն ժամ, շուտով մարդը կհասնի Աստծո սիրո երկրորդ ջերմությանը, որը լավագույն է, քան առաջինը: Քանզի երանելի Դավիթը, երբ տեսնում էր, որ իր վրա է եկել խորհուրդների ծանրությունը, տրտմելով այսպես էր ասում, թե՝ «Հավիտենական տարիները հիշեցի և խոսեցի» Սաղմ.76:6: Եվ դարձյալ՝ «Հիշեցի առաջինները և խոսեցի քո գործերի մասին» Սաղմ. 76:11, «Քո ձեռքերի արարածների մասին խորհեցի և քեզ տարածեցի իմ ձեռքերն աղոթքներով հանդերձ»: Եվ դարձյալ Եսային ասում է. «Երբ որ դառնաս և հեծեծես, այնժամ կապրես և կիմանաս, թե ուր էիր սկզբում»: Եվ արդ, իմ սիրելի՛ որդյակներ, եթե այսպես ամրացնենք մեր խորհուրդները և սանձահարենք մեր հոգին ու մարմինը, խոնարհությամբ և լռությամբ բոլոր ախտերը մեզանից կհանենք Քրիստոսի շնորհով, Որին փառք հավիտյանս: Ամեն
«Հարանց Վարք»: