Մարիան խոհանոցում կարտոֆիլ էր մաքրում: Թույլ լսվում էր ժամացույցի թկթկոցը,
փոքրիկ մահճակալի վրա խաղաղ ֆսֆսացնում էր դժվարությամբ քուն մտած դստրիկը: Մարիայի հոգում անսպասելի մի ձայն լսվեց.
«Վերցրո՛ւ երեխային»:
Նա ըմբոստացավ այդպիսի ներքին հրամանի դեմ: Սա ի՞նչ գայթակղություն է:
Ինչո՞ւ երեխային անհանգստացնեմ: Ամենատաք տեղն էլ այստեղ` վառարանի
կողքին է: Մաքրելով կարտոֆիլը` այն դրեց եփվելու: Եվ գնաց սենյակ, որտեղ շարունակեց իր կիսատ թողած գործը` կիսագուլպա գործելը: Սկսեց ցածրաձայն
երգել տատիկի սիրած երգը…
Եվ նորից լսեց, արդեն ավելի համառ, մի ձայն.
«Վերցրո՛ւ երեխային»: Մայրը տագնապեց: Բառերը լսվում էին հստակ, պարզ և հրամայաբար: Ամուսինը չէր, ոչ էլ հարևանները, ոչ էլ իր սեփական մտքերն
էին: Բառերը ինչ˗որ անծանոթի էին պատկանում:
«Ի՞նչ է պատահել ինձ, աչքի՞ս է երևում, ինչ է»,˗ մտածեց նա: Վախի զգացումը անընդհատ ուժգնանում էր և ասես խոյացած ալիք` սկսեց խռովել կնոջ հոգին:
Եվ հանկարծ այդ բառերը` «Վերցրո՛ւ երեխային», ասես կայծակի մի հարված, ծակեցին անցան նրա ողջ մարմնով: Անչափ վախեցած` Մարիան նետվեց
դեպի մահճակալը և արագ վերցրեց երեխային: Հենց որ փոքրիկ էակը հայտնվեց նրա ձեռքերում, ծեփի մի մեծ կտոր առաստաղից պոկվեց ընկավ այնտեղ,
որտեղ հենց նոր աղջկա գլուխն էր: Մայրը վախից շրջվեց և քարացավ:
Մի վայրկյան հապաղեր` երեխան կզոհվեր: Հաջորդ կիրակի առաջին անգամ երեխային տարավ հաղորդվելու:
Դրանից հետո մայրը Ելենայի փրկության օրը համարում էր իր իսկական հավատի ձեռքբերման օր:
«Ում են այցելում հրեշտակները» գրքից