Ո՞ւմ է պատկանում հողը. / hogevor qarozner հոգևոր քարոզներ

hokevor karoz, հոգևոր քարոզներ, hoqevor qarozԿռվում են երկու հարևան մի հողակտորի համար:
– Ի՛մն է այս հողակտորը.
– Ո՛չ, ի՛մն է, ասում է հարևանը.
– Ահա՛ քեզ փաստաթուղթ հողի վերաբերյալ.
– Ե՛ս էլ ունեմ փաստաթուղթ (կեղծ) ասում է մյուսը.
– Ես քեզ կսպանե՛մ, եթե շարունակես.
– Ե՛ս էլ քե՛զ կսպանեմ. վեճը շարունակվում է և թեժանում.
– Գնանք քահանայի մոտ,
– Գնա՛նք, ասում է մյուսը:
Քահանան հարցնում է. ո՞ւմն է հողը.
– Ի՛մն է, ասում է առաջինը.
– Ի՛մն է, ասում է երկրորդը.
– Ահա՛ փաստաթուղթ.
– Ահա՛ փաստաթուղթ.
Քահանան պարզ պատկերացնում է իրավիճակը և ասում.
– Գնանք հարցնենք հողին.
– Մի՞թե հողը խոսում է.
– Անշո՛ւշտ խոսում է, ասում է քահանան, և ավելացնում. կանչեք համայնքի բոլոր բնակիչներին, թող նրանք էլ ականատես լինեն ձեր դատին, քանի որ բոլորին էլ օգտակար կլինի լսել, թե ինչ է ասում հողը: Հավաքվում է բազմությունը:
Քահանան հարցնում է հողին.
– Ո՞ւմն է այս հողը վերջապես.
– Հողը լռո՛ւմ է…
Քահանան ասում է. լսեցի՞ք ինչ ասաց հողը.
– Ո՛չ, զարմացան հողի տերերը:
– Հողը ասաց. ո՛չ սրան եմ պատկանում, ո՛չ էլ` մյուսին: Բայց նրանք երկուսն էլ ինձ են պատկանում և ինձ իրենց հետ ոչ մի տեղ չեն կարող տանել երբե՛ք:
Ահա՛ թե ումն է հողը… Իսկ վիճելի «հող» բոլորս էլ ունենք ավաղ…